Լրահոս 24/7

Եվրոպական տիեզերական գործակալությունը դադարեցնում է համագործակցությունը ՌԴ-ի հետ ExoMars-ի շրջանակում

Եվրոպական տիեզերական գործակալությունը դադարեցնում է համագործակցությունը «Ռոսկոսմոս»-ի հետ ExoMars նախագծի շրջանակում, հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրեն Յոզեֆ Աշբախերը։

«Հանգամանքները, որոնք հանգեցրել են դրան, ուկրաինական հակամարտությունն է և այդ կապակցությամբ ընդունված պատժամիջոցները»,- պարզաբանել է նա։

Ի պատասխան՝ «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը խոստացել է հանձնարարել Միջազգային տիեզերակայանի ռուսաստանյան անձնակազմին դադարեցնել աշխատանքը Եվրոպական տիեզերական գործակալության հետ։

Բացի այդ, «Ռոսկոսմոսի»-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է ինքնուրույն իրականացնել ExoMars նախագծի իր մասը կամ դրանում ներգրավել բարեկամական երկրների գործընկերներին։

ExoMars-ը Եվրոպական տիեզերական գործակալության և «Ռոսկոսմոսի»-ի համատեղ առաքելությունն էր՝ ուսումնասիրելու Մարսը: Ծրագրի շրջանակում առաջին տիեզերանավն արձակվել է 2016 թվականին Բայկոնուր տիեզերակայանից:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

1 hour ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

4 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

5 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

5 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

5 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

6 hours ago