Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան չորեքշաբթի առավոտյան փախուստի է դիմել երկրից։ Հաղորդվում է, որ նա Մալդիվներ է հասել ռազմաօդային ուժերի ինքնաթիռով։
Ռաջապակսայի հրաժարականը պահանջող հազարավոր ցուցարարներ անցած օրերին ներխուժել էին Կոլոմբո քաղաքի նախագահական նստավայր։ Հակակառավարական աննախադեպ ցույցերի ֆոնին երկրի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ նախագահը պատրաստ է հրաժարական տալ հուլիսի 13-ին։ Ինքը Ռաջապակսան որևէ ելույթ չի ունեցել, հայտարարություն չի տարածել, ինչը բողոքի նոր ալիք է բարձրացրել ցուցարարների շրջանում:
Նախագահի պաշտոնեական լիազորություններն օրենքով փոխանցվել են վարչապետին, որն անմիջապես արտակարգ դրություն է սահմանել երկրում։
Ցուցարարները պահանջում են նաև վարչապետի հրաժարականը։ Հաղորդվում է Կոլոմբոյում կառավարության շենքի վրա գրոհի մասին։
Շրի Լանկայում բազմահազարանոց բողոքի ցույցերի պատճառը վերջին տասնամյակների ընթացքում արձանագրված տնտեսական ամենասուր ճգնաժամն է։ Կորոնավիրուսի համավարակը մեծ հարված է հասցրել զբոսաշրջությունից մեծ կախում ունեցող Շրի Լանկայի տնտեսությանը։
Արտարժույթի սակավության պատճառով գրեթե դադարեցվել են առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում` պարենի, վառելիքի, դեղամիջոցների ներմուծումները։ Հունիսին սղաճը կազմել էր 54 տոկոս, և սպասվում է, որ առաջիկա ամիսներին կհասնի 70 տոկոսի։
Ես կուզենայի էլեկտրական մեքենաների համար այլ սկզբունք դնեինք՝ հաշվի առնելով, որ մեր քաղաքի բնապահպանական վիճակը…
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով երկրի խորհրդարանի կայքում հոդված է հեղինակել, որտեղ հերթական անգամ կեղծ մեղադրանքներ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ծանոթ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…
«Կա թյուր կարծիք, թե ԵԱՏՄ ստանդարտներն ավելի ցածր են, քան ԵՄ ստանդարտները, բայց դա բացարձակապես…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիրտրի Պեսկովը հաստատել է, որ Պուտին-Թրամփ զրույցը նախատեսվում է մարտի 18-ին։ Այս…