ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հանրապետությունում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների որակին: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, ըստ էության, աշխատանքի որակի հետ կապված խնդիրները չեն լուծել:
«Ժամանակ առ ժամանակ որակի հետ կապված խնդիրներ են ի հայտ գալիս: Իհարկե, որոշ դեպքերում լինում են լրացուցիչ գործոններ, որոնք նպաստում են, բայց միևնույն է մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի աշխատանքի որակական հատվածը: Ընդ որում, բացի ճանապարհների որակի խնդրից, մենք ունենք նաև սահմանված քաշից ավելի մեքենաների երթևեկության խնդիր: Մեր քաղաքական որոշումն այն է, որ պետք է ճանապարհային կշեռքների համակարգ ունենանք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են ու արդեն որոշ սարքավորումներ ձեռք են բերվել:
Աշխատանքների վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ հավելելով, որ հարցը հատուկ ուշադրության կենտրոնում է: Նա տեղեկացրեց, որ արդեն իրականացվել են համապատասխան օրենսդրական փոփոխություններ:
«Սկզբնական փուլում ունեինք երկու շարժական կշեռքներ, վերահսկողություն էինք իրականացնում խնդրահարույց հատվածներում: Հետագայում խնդիրներ առաջացան կշեռքների հետ կապված: Հատկացումներ իրականացվեցին, և մենք ձեռք բերեցինք երկու ստատիկ և ևս մեկ շարժական կշեռք: Շարժական կշեռքն այս պահի դրությամբ գործածության մեջ է»,-ասաց Արթուր Ասոյանը:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովը որակել է «հանգրվանային»։ Ըստ նրա՝…
Ծննդյան 90-ամյա հոբելյանի և հայկական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ժողովրդական արտիստ,…
Փետրվարի 25-ին Ժնևում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ…
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փետրվարի 26-ի ցերեկը, 27-ին հանրապետության առանձին շրջաններում…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝…