Լրահոս 24/7

Առաջարկվում է ՏԻՄ ընտրությունների ընթացքում ևս ապահովել քվեարկության ընթացքի ուղիղ հեռարձակում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մասնակից քաղաքական ուժերի համար նախատեսել առանձին քվեաթերթիկներ՝ այդպիսով քվեարկության ընթացքում վերացնելով գրիչների օգտագործումը: ԱԺ արտահերթ նիստի ընթացքում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ 2021 թվականի խորհրդարանի արտահերթ և համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնք գույքագրվել են ինչպես իրավակիրառողների, այնպես էլ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների և ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի կողմից: Ըստ այդմ՝ ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխությունների և լրացումների ու կից նախագծերի փաթեթով առաջարկվում է լուծել ի հայտ եկած բազմաթիվ խնդիրներ:

«Նախագծերի փաթեթով առաջարկվում է համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների պարագայում՝ անկախ նրանից, թե ընտրողների թիվը որքան է, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար նախատեսել առանձին քվեաթերթիկներ՝ այսպիսով քվեարկության ընթացքում վերացնելով գրիչների օգտագործումը:  Այս մոտեցումը ներդնելու նպատակով առաջարկվում է կուսակցությունների և վերջիններիս համամասնական ցուցակների առաջին երեք թեկնածուների ինքնաբացարկի ժամկետը սահմանել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 15 օր առաջ՝ այդպիսով ընտրական հանձնաժողովներին հնարավորություն տալով ավելի շուտ սկսել քվեաթերթիկների տպագրման գործընթացը: Ըստ էության, այս փոփոխությունը վերաբերվում է նրան, որ համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունները լինելու են նույն մոդելով, ինչպիսին ԱԺ ընտրություններն են: Պրակտիկան ցույց է տվել, որ սրանով նվազում են նաև անվավեր քվեաթերթիկների քանակը և ավելի են բարելավվում ընտրական գործընթացները»,- մանրամասնեց Հովհաննիսյանը:

Առաջարկվում է նաև համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների ժամանակ իրականացնել տեղամասերում քվեարկության ընթացքի միաժամանակյա համացանցային ուղիղ հեռարձակում, ինչպես եղել է ԱԺ ընտրությունների ժամանակ:

Առաջարկվում է նաև սահմանել, որ համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու առաջին նստաշրջանում համայնքի ղեկավարի ընտրության հետ կապված հայցերը ևս ընտրական վեճեր են և որ դրանք պետք է քննվեն ու լուծվեն հատուկ արագացված կարգով՝ կոլեգիալ կազմով:

Մյուս առաջարկով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածուի համար ընտրական օրենսգրքով սահմանված լրացուցիչ պահանջներն առաջարկվում է հանել և այդ մասով կարգավորումները դարձնել Սահմանադրությանը համահունչ: Այսինքն ՝ առաջարկվող կարգավորմամբ ԿԸՀ անդամի համար նախատեսվելու են նույն չափորոշիչները, որոնք նախատեսված են Ազգային ժողովի պատգամավորի համար:

Առաջարկվում է վերանայել նաև ԿԸՀ անդամների վարձատրության չափերը: Հովհաննիսյանի խոսքով՝  առաջարկվող գործակիցներն ավելի համահունչ են Սահմանադրությամբ նախատեսված անկախ մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակին:

Արթուր Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ նախագծերի փաթեթի մշակմանը մասնակցել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, արդարադատության նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև ՔՊ խմբակցության անդամները:

«Հաշվի են առնվել նաև քաղաքացիական հասարակության, մասնավորապես, դիտորդական առաքելությամբ զբաղվող ՀԿ-ների կարծիքներն ու դիտարկումները»,- եզրափակեց պատգամավորը:

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ…

45 minutes ago

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանը նոր ուղերձ է հղել

Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է…

1 hour ago

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

17 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

19 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

20 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

21 hours ago