Լրահոս 24/7

Վարչապետն ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետն ընդգծել է տարբեր մակարդակներում հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացման փաստը, ինչի մասին են վկայում վերջին շրջանում հաճախակիացած պաշտոնական փոխայցերը և ակտիվ շփումները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ապակենտրոնացված համագործակցությունը Գերմանիայի երկրամասերի հետ, որը լրացնում և հարստացնում է միջպետական գործընկերությունը:

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահը ևս արձանագրել է երկկողմ կապերի բարձր մակարդակը և վերահաստատել համատեղ նոր ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը: Նրա խոսքով՝ հենց այդ նպատակով է իր գլխավորած պատվիրակությունն այցելել Հայաստան, որի հետ բարեկամությունն ու փոխշահավետ գործընկերությունը 10-ամյա պատմություն ունի:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթի միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել ինչպես գիտական, կրթական, մշակութային, տեխնոլոգիական, այնպես էլ սննդի վերամշակման, ջրային ռեսուրսների և կոշտ թափոնների կառավարման, գյուղատնտեսության ոլորտներում փոխգործակցության հեռանկարների շուրջ:

Վարչապետը կարևորել է առաջիկայում նախատեսվող՝ Արմավիրի մարզի հետ համագործակցության հուշագրի ստորագրումը և առաջարկել դիտարկել գործարար շրջանակների փոխայցեր կազմակերպելու հնարավորությունը, ինչը թույլ կտա փոխանակվել փորձով ու զարգացման տեսլականով: Գուննար Շելլենբերգերը ողջունել է գաղափարը և նշել, որ հայկական կողմի առաջարկները կներկայացվեն շահագրգիռ շրջանակներին:

Հումանիտար կապերի ամրապնդման համատեքստում անդրադարձ է եղել 2022թ. նոյեմբերի 17-ին Լանդթագում նախատեսվող «Հայաստանի օր» միջոցառմանը: Այն, Գուննար Շելլենբերգերի խոսքով, իր բնույթով առաջինն է, և Հայաստանն ընտրվել է որպես բարեկամ և ժողովրդավարական երկիր: Լանդթագի նախագահը կարևորել է նաև երկրամասի Հալլե քաղաքի Մարտին Լյութերի անվան համալսարանում «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի գործունեությունը:

Վարչապետը երախտագիտություն է հայտնել Սաքսոնիա-Անհալթ երկրամասում Հայաստանի, հայկական մշակույթի ճանաչելիության և հայագիտության զարգացման գործում շարունակական ջանքերի համար և ընդգծել, որ ժողովրդավարական արժեքները երկու երկրների փոխհարաբերությունների կարևորագույն հենասյուներից են:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

12 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

13 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

14 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

15 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

16 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

17 hours ago