Լրահոս 24/7

Իրանը պատժամիջոցներ է սահմանել ևս 61 ամերիկացու նկատմամբ

Իրանը պատժամիջոցներ է սահմանել ևս 61 ամերիկացիների, այդ թվում՝ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի նկատմամբ՝ իրանցի այլախոհներին աջակցելու համար։ Այս մասին գրում է «Ռոյթերս» գործակալությունը։

«Սև ցուցակում» ընդգրկված այլ անձանց թվում են ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին, Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։

ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ պատժամիջոցների մասին պաշտոնապես հայտարարել է Թեհրանը, երբ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը այցով գտնվում է Մերձավոր Արևելքում։ Այս քայլը մեծ մասամբ խորհրդանշական է, քանի որ «սև ցուցակում» ընդգրկված անձինք, ամենայն հավանականությամբ, չունեն Իրանում ակտիվներ, որոնք ենթադրաբար սառեցված են սահմանված պատժամիջոցներով։

Իրանի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել 51 ամերիկացիների նկատմամբ այս տարվա հունվարին, ևս 21-ի համար՝ ապրիլին։

Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններ են ընթանում 2015 թվականի միջուկային գործարքի վերականգնման հարցի շուրջ, որոնք սկսվել են նոյեմբերին Վիեննայում և շարունակվել հունիսին Կատարում։ «Ռոյթերս» գործակալությունը գրում է, որ բանակցությունները մտել են փակուղի։

2018 թվականին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ հայտարարեց Իրանի հետ միջուկային համաձայնագիրը և վերականգնեց ԱՄՆ-ի պատժամիջոցները Թեհրանի դեմ։ Ի պատասխան՝ Իրանը խախտել է համաձայնագրով նախատեսված միջուկային ծրագրի սահմանափակումները։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Տեղի է ունեցել ԱԽ հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստին, բացի ԱԽ անդամներից,…

15 minutes ago

Մեկնարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

Կրեմլում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ:…

37 minutes ago

1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2025 թ. հունվար-մարտ ամիսների…

59 minutes ago

Դուք ուզում եք, որ նա ասի այն, ինչ ձեզնից սպասում են ձեր տերերը. Արայիկ Մանուկյան

Հրապարակախոս Արայիկ Մանուկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «ԵՍ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻՑ Ես…

1 hour ago

Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևան քաղաքում ապրիլի 25-ի ցերեկը, 26-ի երեկոյան, 27-ի գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ։ Ապրիլի…

1 hour ago

Կաթողիկոսը մեկնել է Վատիկան

Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Վատիկան՝ մասնակցելու Ֆրանցիսկոս…

2 hours ago