Լրահոս 24/7

Թեհրանի հանդիպմանն ընդառաջ. ի՞նչ կպայմանավորվեն Հայաստանի շուրջ

Հուլիսի 19-ին Իրանի մայրաքաղաքում կայանալու է Ռաիսիի, Պուտինի և Էրդողանի եռակողմ հանդիպումը, որի օրակարգային հիմնական հարց է հայտարարվում Աստանայի ձևաչափի շրջանակում սիրիական հակամարտության կարգավորման գործընթացը։ Սակայն ակնհայտ է, որ բացի Սիրիայի հարցից, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկելու են տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մի շարք այլ խնդիրներ, որոնք առկա են ինչպես այդ երկրների միջև՝ առանձին վերցրած, այնպես էլ՝ այլ ճակատներում միասնաբար գործելու հնարավորությունները։
Սիրիայի հարցում, մասնավորապես, լարվածությունը կապված է երկու հիմնական հանգամանքների հետ. նախ՝ սպասվող թուրքական նոր ռազմագործողությունը Սիրիայի հյուսիսում էականորեն հակասում է իրանական շահերին՝ տարբեր առումներով, ինչի վերաբերյալ Թեհրանն արդեն կոշտ հայտարարություններ հնչեցրել է։

Ռուսաստանի դեպքում նույնպես առկա է շահերի բախում, սակայն սևծովյան ճակատում ռուսական խնդիրները կարող են փոխհատուցվել ի վնաս սիրիականի։ Երկրորդ՝ սիրիական հակամարտության շրջանակներում մեծ կարևորություն ունի նրա և այլ երկրների տարածքով դեպի Եվրոպա էներգակիրների անցկացման մրցակցությունը։ Այստեղ միմյանց դեմ պայքարում են իրանական ու քաթարական՝ Եվրոպայի համար այլընտրանքային գազատարների նախագծերը, որոնք երկուսն էլ միաժամանակ հակասում են ռուսականներին։
Ստացվում է՝ որոշ հարցերի շուրջ համատեղ աշխատող երկրները զգալի հակադրություններ ունեն շատ այլ ուղղություններով, այդ թվում՝ կովկասյան, միջինասիական, և հենց այդ պատճառով մեզ համար ուշադրության է արժանի այս հանդիպումը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը նույնպես կարող է քննարկման առարկա դառնալ Թեհրանում։

Բանն այն է, որ եթե թուրք-ադրբեջանական կողմը ջանքեր է գործադրում արևելք-արևմուտք միջանցքին հասնելու ուղղությամբ, ապա իրանական կողմը ոչ միայն դրան դեմ է, այլև ունի իր հյուսիս-հարավ տարբերակը։ Դրանց երկուսի հետ էլ Ռուսաստանը խնդիրներ ունի՝ տնտեսական ու ռազմաքաղաքական շահերի տեսանկյունից։
Եվ այստեղ մեզ համար էական է, թե որ երկրի պնդումները Թեհրանում համաձայնություն կստանան՝ հյուսիս-հարա՞վը, արևելք-արևմո՞ւտքը, թե՞ այլ տարբերակներ կառաջարկվեն, որոնք ավելի մեծ ռիսկեր կներկայացնեն հայկական շահերի համար։ Բաց աղբյուրներից հայտնի է, որ դիտարկվում է նաև Հայաստանի տարածքով անցնելիք գազատարի հարցը, որն իրագործվելու դեպքում տարածաշրջանային նշանակալի երևույթ կարող է լինել, սակայն որն արմատական հակասություն կառաջացնի հատկապես ռուսական շահերի հետ։
Անշուշտ, Երևանն այս քննարկմանն իր անվան շոշափման հարցում պիտի անհանգստություն ունենա, միջոցներ ձեռնարկի վանոյական «փոքր կորուստներով մղձավանջից դուրս գալու» համար։ Բայց, հաշվի առնելով վերջին օրերին իրանցի ու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստան, ենթադրվում է, որ պաշտոնական Երևանն այցելուներին ներկայացրել է իր հստակ դիրքորոշումը և ստացել է դրանց հուսադրող երաշխիքները։

Վահագն Ասատրյան

Թիվ 1

Recent Posts

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

12 minutes ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

35 minutes ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

52 minutes ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

1 hour ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

2 hours ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

2 hours ago