Լրահոս 24/7

Թբիլիսյան “չմիջնորդավորված” հանդիպման աշխարհաքաղաքական կշիռը

Հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի ընթացքում, ինչպես հաղորդվում է, Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Քննարկվել են նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակվել հետագա հնարավոր քայլերի շուրջ։
Այս հանդիպման առանձնահատկությունը ոչ միայն շոշափված հարցերն են, այլ ձևաչափը։ Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ տեղի ունեցած հանդիպումը մեծամասամբ ընկալվում է որպես անմիջական, «առանց միջնորդի»։ Իհարկե, կողմերը դեմ առ դեմ են զրուցել, սակայն վրացական, ավելի ճիշտ՝ արևմտյան միջնորդությունն է կազմակերպել։

Տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը Վրաստանին իհարկե ձեռնտու է, բայց զգացվում է նաև եվրոպական կամ ամերիկյան ձգտումը՝ Երևանի և Բաքվի հանդարտեցման։ Կստացվի՞ նրանց Բաքվի վրա ճնշում գործադրելու՝ ոգևորված հետաքրքրությունները զսպելու հարցում, դեռ հարց է, բայց որ հենց նրանք են մեծապես շահագրգռված դրանում՝ ակներև։
Ադրբեջանական կողմի զսպման թիվ մեկ դերակատարը արևմուտքն է, որը գործում է վրացական միջնորդության առաջարկմամբ։ Ստացվում է՝ այդ ուղղությամբ ռուսական գործողությունները կամ անօգուտ են, կամ՝ դրանք չկան ընդհանրապես։

Անշուշտ, առանց միջնորդի հանդիպում նման միջավայրում կազմակերպելը բարդ է, բայց ռուսական միջնորդությունը, փաստորեն, հակասում է արևմտավրացական միջնորդությանը, հատկապես որ կարևորվում է ոչ թե վերջինի «միջնորդության» փաստը, այլ՝ հանդիպումը։
Իսկ այն, որ Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի տեսակետը տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման, հումանիտար խնդիրների, այդ թվում` հայ ռազմագերիների ազատ արձակման ու հայրենադարձման և անհետ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման խնդիրների հասցեագրման կարևորությունը. նշանակում է՝ արևմտյան և վրացական կողմերն այդ ուղղություններով պնդումներ անելու հարցում համակարծիք են Երևանի հետ, և այդ հարցերի բարձրաձայնումը Թբիլիսիիում արձանագրում է, որ միջնորդավորված նախորդ հանդիպումները, նույնիսկ երկրների ղեկավարների մակարդակով, անբավարար են եղել և չեն լուծել հատկապես հայկական կողմի համար կարևորները։


Մեծ հաշվով՝ Հայաստանի համար միջնորդավորված, թե առանց միջնորդ, Մոսկվայի, Բրյուսելի և Թբիլիսիի հանդիպումների տարբերություն չկա. կարևոր է Երևանին ու Ստեփանակերտին հուզող խնդիրների պատշաճ լուծումը, քանի որ տևական բանակցային գործընթացից հետո ոչ թե հայկական, այլ ադրբեջանական կողմն է խախտել զենք կամ զենքի սպառնալիք չգործադրելու պարտավորությունը, ինչի համար մինչ օրս չի արժանացել և ոչ մի պատժամիջոցի։

Վահագն Ասատրյան

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

12 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

13 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

15 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

16 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

16 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

16 hours ago