Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Դոնբասի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնել է անձամբ Ուկրաինայի նախագահը։
Նրանք, մասնավորապես, խոսել են նախօրեին Դոնբասում չորս ուկրաինացի զինվորականների մահվան մասին։
«Այսօր առավոտյան այդ առիթով ես զրուցել եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրան շտապ զանգահարեցի և ասացի, որ դա (գնդակոծությունը) մեզ խաղաղություն հաստատելուն չի մոտեցնում և շատ եմ խնդրում ազդել այն կողմի վրա, որպեսզի նրանք դադարեն սպանել մեր մարդկանց»,–հայտարարել է Զելենսկին։
Նրա խոսքով` հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև ականազերծման աշխատանքները շարունակելու, Լուգանսկայա ավանում կամրջի շինարարության ժամկետը կրճատելու, ինչպես նաև ուկրաինացի կալանավորներին վերադարձնելու հարցերը։
Ավելին՝ armeniasputnik.am

















