Լրահոս 24/7

«ՀայՓոստ»-ի գլխավոր գործադիր տնօրենը դադարեցրել է իր գործունեությունը

«ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է իր գործունեությունը:

Նա մասնավորապես գրել է.

«ՀայՓոստի թվային տրանսֆորմացիան իրականացնելու համար երկու տարի առաջ նշանակվեցի ՀայՓոստի տնօրեն, և թիմիս հետ միասին իրականացրինք հսկայական փոփոխություններ ինչպես թվային տրանսֆորմացիայի, այնպես էլ կադրային, ֆինանսական, սակագնային, կոմերցիոն, սպասարկման, փոստփոխանակման արդիականացման և միջազգային ուղղություններով:

2020թ.-ին ստեղծեցինք հնգամյա զարգացման ռազմավարությունը, որը հավանություն ստացավ ՀայՓոստի Դիտորդ խորհրդի և Կառավարության կողմից: Արդյունքում կառուցեցինք ՀայՓոստի էկոհամակարգը, ստեղծեցինք դուստր ձեռնարկություններ և գործարկեցինք բազմաթիվ պրոդուկտներ, ծառայություններ. iNovation, HayPost Retail, ՀայՓոստ Մեդ, Բեր-Բեր, Արմոտեկա և այլն:

Կարծում եմ, Իրավահավաստի փոստի գործարկմամբ տրանսֆորմացիայի այս փուլը հաջողությամբ ավարտեցինք, ուստի այսօրվանից իմ և ՀայՓոստի համագործակցությունը կավարտվի:
Շնորհակալություն եմ հայտնում մեծ վստահության և հնարավորության համար, որ ընձեռվեց ինձ, շնորհակալ եմ Թիմիս ինձ հետ 24/7 ռեժիմով այս 2 տարին աշխատելու համար, և ամենակարևորը՝ շնորհակալ եմ ՀայՓոստի հաճախորդներին, ովքեր այս ընթացքում վստահեցին մեզ և օգտվեցին մեր ծառայություններից: Շնորհակալություն:

Նա Նաև ներկայացրել է իր ղեկավարմամբ ՀայՓոստի գլխավոր ձեռքբերումները.

  • Թվայնացում. iNovation Ֆենիքս ծրագրի (Phoenix) գործարկում. թվայնացվել է ՀայՓոստի ամբողջ համակարգը, բոլոր բաժանմունքները միացվել են մեկ միասնական օնլայն համակարգով:
  • ՀայՓոստում հաճախորդների գոհունակության համակարգի (Metrix) ներդրում. ծառայությունները դարձել են էլ ավելի հաճախորդամետ, հաճախորդների կարիքները բավարարող:
  • «ՀայՓոստ+» Իրավահավաստի էլեկտրոնային փոստի համակարգի ներդրում. թվայնացվել են ՀայՓոստի փոստային գործառույթները: Այժմ հաճախորդները առանց փոստ այցելելու կարող են օգտվել փոստային մի շարք ծառայություններից, որոնք իրականացվում են բաժանմունքներում:
  • Envelope, Հիբրիդ փոստ ծրագրերի ներդում. թվայնացվել է նամակների մշակման արդեն 88%-ը:
  • HayPost Pay դրամապանակի գործարկում. կարելի է վճարել կոմունալ ծառայությունների համար, իրականացնել բջջային, ինտերնետ կապի և հեռուստատեսության, գույքահարկի և հողի հարկի, աղբահանության, ոռոգման ջրի և այլ ծառայությունների համար, կատարել փոխանցումներ այլ օգտատերերի բանկային քարտերին: Դրամապանակի վերջին թողարկմամբ հասանելի է դարձել նաև վարկերի մարման ծառայությունը:
  • Նոր Stamps.am կայքի գործարկում. հնարավորություն է ստեղծվել գտնել Հայաստանի նամականիշերի, փոստային բացիկների մեծ տեսականի և պատվիրել դրանք առցանց:
  • Փոստային բաժանմունքների արդիականացում և փոստփոխանակման բարելավում
  • Փոստատարների պլանշետներով աշխատանք. փոստատարներն այժմ պլանշետի միջոցով են տրամադրում կենսաթոշակները, իրականացնում հասցեական առաքումները, նաև հնարավոր է տեղում իրականացնել վճարումներ:
  • ՀայՓոստում ստեղծվել է փոստային բաժանմունքների օրինակելի մոդել, իրականացվել է 26 փոստային բաժանմունքի վերաբրենդավորում, վերազինում. բաժանմունքները դարձել են ավելի հարմարավետ, տեխնիկապես հագեցած և ժամանակակից ստանդարտներին համապատասխան:
  • ՀայՓոստը Արդարադատության նախարարության հետ համատեղ բացել են Քաղաքացիական կենտրոններ Վանաձոր, Իջևան, Գյումրի քաղաքներում, որոնք մարզերի բնակիչներին հնարավորություն են տալիս մեկ վայրում ստանալ շուրջ 110 ծառայություն:
  • Տեսակավորման կենտրոններ են բացվել ՀՀ մարզերում, որոնք նպաստել են մարզերում փոստային կապի ենթակառուցվածքների համաչափ զարգացմանը, փոստփոխանակման արագացմանը 3 անգամ:
  • Ավտոպարկը համալրվել է 30 տոկոսով:
  • Նոր ծառայությունների և առցանց հարթակների գործարկում
  • Գործարկվել է նույն օրը առաքում Երևանում ծառայությունը. Երևան քաղաքում փոստի փոխանակումն իրականացվում է օրը երեք անգամ՝ նախկին մեկ անգամի փոխարեն:
  • HayPost Market էլեկտրոնային առևտրի հարթակի գործարկում. նպատակն է Հայաստանի ողջ տարածքում բնակչությանն ապահովել անհրաժեշտ ապրանքներով:
  • Բեր-Բեր բեռնափոխադրաման ծառայության գործարկում. հաճախորդները ԱՄՆ-ից գնումներ են կատարում ՀայՓոստի վիրտուալ հասցեից և ստանում Հայաստանի ցանկացած կետում:
  • ՀայՓոստ Մեդ դեղատնային ցանցի, ինչպես նաև դեղերի առաքման առցանց ծառայության գործարկում. հնարավոր է պատվիրել անհրաժեշտ դեղեր, դեղատնային ապրանքներ և ստանալ առաքման ծառայության միջոցով, կամ մոտակա փոստային բաժանմունքում:
  • Արմոտեկա հայկական արտադրանքի խթանման և արտահանման նոր հարթակ. նպատակն է հայկական լավագույն արտադրանքը ավելի ճանաչելի ու հասանելի դարձնել և կազմակերպել դրանց առաքումը շուրջ 190 երկիր:
  • 20 նոր էլէկտրոմոտոցիկլետ և փոստի տեսակավորման կենտրոնի համար նոր հոսքագծի ձեռք բերում, որի համար ՀայՓոստը Համաշխարհային փոստային միությունից ստացել է դրամաշնորհ 267,000 ԱՄՆ դոլարի չափով։
  • Հաճախորդների բողոքների վերլուծության և աջակցման, արագ արձագանքման ծառայությունների ստեղծում (կոնտակտային կենտրոն միանալու սպասելաժամանակը կրճատվել է 10 անգամ) և վստահության հեռախոսահամարի գործարկում:
  • Ֆինանսական ցուցանիշներ
  • Միջազգային Grant Thornton ընկերության անկախ աուդիտի արդյունքներով՝ ՀայՓոստը 2021 ֆինանսական տարին փակել է աննախադեպ բարձր ցուցանիշներով. ՀայՓոստ խմբի հասույթը ավելացել է 12%-ով, գործառնական շահույթը (EBITDA) 63%-ով, ներհանրապետական փոստը՝ գրեթե կրկնակի (72%-ով), իսկ միջազգային ելից փոստը դեպի արտերկիր՝ 12%-ով:
    Աշխատակիցների խրախուսման ծրագրեր
  • Փոստային բաժանմունքների աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է միջինը 46,5%-ով: Կորպորատիվ կառավարման սկզբունքների (Performance base) հիման վրա ներդրվել է ամսական պարգևատրման ծրագիր: Վարչական աշխատողների համար ներդրվել է տարեկան պարգևատրման պլան:
  • Մրցանակներ
  • ՓոստԵվրոպի կողմից ՀայՓոստը 2021թ. ստացել է փոստային ոլորտում նորարարության հատուկ մրցանակ՝ HayPost Pay դրամապանակի նորարարական լուծումների համար:
  • ՀայՓոստը 2022թ. ստացել է ISO 27001 միջազգային սերտիֆիկատ, որով միջազգայնորեն ճանաչվել է ՀայՓոստ ընկերության տեղեկատվական անվտանգությունը:
  • 2022թ. Աշխատակազմի կառավարման միջազգային բիզնես մրցանակաբաշխությանը ՀայՓոստը ստացել է մրցանակ High Performance անվանակարգում:
  • 2022թ. ամենամյա Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա ճգնաժամային կառավարում» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀայՓոստը:
Թիվ 1

Recent Posts

ԱԺ-ն քննարկել է ԿԲ խորհրդի անդամի թեկնածությունը

Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ի հերթական նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ…

29 mins ago

Տեղադրվել են նոր արագաչափեր ու տեսախցիկներ

ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի…

33 mins ago

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կողմ է ՌԴ-ին հարվածելու համար արևմտյան զենք օգտագործելուն

ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ պաշտպանում է Ռուսաստանի խորքերին հարվածելու համար…

36 mins ago

ԿԽՄԿ-ն տեսակցել է Բաքվում պահվող հայերին

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում սեպտեմբերին տեսակցել են բոլոր պահվող հայերին, որոնց անունները հաստատել…

47 mins ago

Մոսկվան Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Ռուսաստանը կոչ է անում Իսրայելին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանում՝ տարածաշրջանի համար սարսափելի հետևանքներից խուսափելու…

52 mins ago

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ին՝…

55 mins ago