Լրահոս 24/7

Իրանը հրաժարվում է միացնել ՄԱԳԱՏԷ-ի տեղադրած տեսախցիկները

Իրանը չի պատրաստվում միացնել իր միջուկային օբյեկտներում տեղադրված տեսչական տեսախիկցները մինչև 2015 թվականին կնքված համաձայնագրի գործողության վերջնական վերականգնումը։ Կիսապաշտոնական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի ազգային գործակալության տնօրեն Մոհամադ Էսլամին։

Իրանի իշխանությունները երկրի միջուկային օբյեկտներում ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, ՄԱԳԱՏԷ) տեղադրած տեսախցիկներն անջատել էին նախորդ ամիս՝ պնդելով, որ միջուկային գործարքի փաստացի արգելափակման պայմաններում դրանց գոյությունն իմաստազուրկ է։

«Այդ տեսախցիկներն ուղղակի առնչություն ունեին միջուկային համաձայնագրին։ Եթե Արևմուտքը վերադառնում է համաձայնագրի դրույթների կատարմանը, ապա մեր կողմից տեսախցիկների հարցով համապատասխան որոշում կկայացվի», – հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարը։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի հետ միջուկային գործարքը միակողմանի խզելուց և նոր պատժամիջոցներ սահմանելուց հետո Թեհրանն ու 2015-ի համաձայնագիրը ստորագրած գերտերությունները փորձում են վերակենդանացնել պայմանավորվածությունները։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

1 hour ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

5 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

5 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

5 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

5 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

6 hours ago