Լեհաստանը ձգտում է ՆԱՏՕ-ի երկրների մեջ ստեղծել ամենաուժեղ ցամաքային ուժերը։ Այս մասին Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը ասել է Sieci շաբաթաթերթին տված հարցազրույցում, որը կհրապարակվի հուլիսի 25-ին, նրա հատվածը մեջբերում է wPolityce-ն։
Լեհաստանի զինված ուժերը պետք է լինեն «այնքան ուժեղ, որ միայն նրա գոյությունից վախենա ագրեսորը», – ասել է Բլաշչակը, ի պատասխան այն հարցին, թե արդյոք Լեհաստանը, գնելով նոր զենք, կարող է պաշտպանվել այնպիսի հարվածից, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունը հասցրեց Ուկրաինային։
Նա ընդգծել է, որ «Կրեմլի կառավարիչները չեն հարձակվելու ուժեղների վրա, այլ հարձակվելու են միայն թույլերի վրա»։
Նախարարը վստահեցրել է, որ Եվրոպայում հրետանու և զրահատեխնիկայի քանակով Լեհաստանին հավասար երկիր չի լինելու։ Նրա կարծիքով՝ երկիրը «առաջնագծում է»։
«Մենք հյուսիսում սահման ունենք Ռուսաստանի հետ»,- պարզաբանել է Բլաշչակը։
Նա նաեւ հայտնել է, որ այս տարի Լեհաստանը կստանա 2018 թվականին ԱՄՆ-ից պատվիրված առաջին Patriot զենիթահրթիռային համակարգերը։
Աղբյուրը՝ gordonua.com
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…