Այսօր Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորությամբ քաղաքապետարանում տեղի է ունեցել գործակարգավարական հերթական նիստը: Նիստի ընթացքում քաղաքապետարանի աշխատակիցները քննարկել են մայրաքաղաքին վերաբերող մի շարք կարևոր հարցեր:
Ըստ այդմ՝ երևանյան կանգառներում կտեղադրվեն նոր կանգառասրահներ: Ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին տրվի համալիր լուծում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Աջափնյակ վարչական շրջանից մեկնարկած ծրագրով կտեղադրվի 10 նոր կանգառասրահ. աշխատանքներն ավարտական փուլում են:
Ինչպես նաև Երևանում գծանշում իրականացնող ընկերությունը պետք է վերացնի թերությունները: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է հսկողություն սահմանել տեխնիկական պայմանների խախտումով արված հատվածներում գործընթացը նորից կազմակերպելու նկատառումով:
Անհրաժեշտ ջրածավալ ապահովելու և կանաչ տարածքները լիարժեքորեն ոռոգելու նպատակով էլավարտվել են Դալմայի ջրագծի որոշ հատվածների փոխարինման աշխատանքները: Անցկացվել է 630 մմ-անոց 344 գծմ երկարությամբ նոր խողովակաշար, որը հնարավորություն կտա ամբողջությամբ լուծել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ոռոգման խնդիրը:
Ինչպես նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի նոր մոտեցմամբ. կտրվեն գեղարվեստական ինքնատիպ լուծումներ: ՄԱԿ-ի գործընկերների հետ այժմ քննարկվում են մի շարք նմուշներ, որոնք կփորձարկվեն հենց շենքի վրա: Ծրագրով կարդիականացվի նաև Հանրապետության հրապարակի շենքերի գեղարվեստական լուսավորությունը:
Մայրաքաղաքում workout մարզաձևը զարգացնելու նպատակով էլ վարչական շրջաններում կկառուցվեն հատուկ մարզահրապարակներ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…
Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն՝…