«Ավարտվեց Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի ու Արագածոտնի մարզերի ընդունելությունը
4 մարզերի 626 տեղի համար դիմել էր 1850 դիմորդ (718 ոստիկան և 1132 քաղաքացիական): Բուժզննության, ֆիզպատրաստության ու IQ թեստի փուլը (նվազագույն շեմը) հաղթահարել ու հարցարցույցների փուլ են անցել 1004 հոգի: Այդ դիմորդներից հարցազրույցը հաղթահարածները իրար հետ մրցում էին ըստ մարզերի՝ IQ թեստի ու ֆիզպատրաստության միավորների հանրագումարով:
Ամենաբարձր մրցակցությունը եղել է Արագածոտնի մարզում, ուր անցողիկ շեմը 40 միավոր էր: Այս մարզ են ընդունվել 135 դիմորդ, որոնցից 71-ը՝ քաղաքացիական և 7-ը՝ իգական սեռի: Այս մարզում ամեն տեղի համար 4-ից ավելի դիմորդ կար:
Կոտայքի մարզում անցողիկ շեմը 35 միավորն էր, ընդունվել է 197 դիմորդ, որոնցից 94-ը՝ քաղաքացիական և 9-ը՝ իգական սեռի:
Տավուշի մարզում էլ անցողիկ շեմը 28 միավոր էր, ընդունվել են 136 դիմորդ, որոնցից 57-ը՝ քաղաքացիական և 2-ը՝ իգական սեռի:
Իսկ ահա Գեղարքունիքի մարզում դիմորդները քիչ էին, անցել են բավարար գնահատականների շեմերը հաղթահարած բոլոր դիմորդները, բայց արդյունքում դեռ 36 թափուր տեղ էր մնացել: Այդ տեղերը լրացնելու համար դիմում են ներկայացրել այլ մարզերի մրցույթները չհաղթահարած 123 դիմորդ: Այդ 123-ից ամենաբարձր միավորներով 36 հոգին ընդունվել են Գեղարքունիք: Լրացուցիչ մրցույթում անցողիկ շեմը 37 միավորն էր: Այս ամենի վերջում Գեղարքունիքի մարզում ընդունվել են 158 դիմորդ, 85-ը՝ քաղաքացիական ու միայն 1 կին:
Նշեմ, որ առողջական վիճակի (այդ թվում՝ 160 սմ հասակի), ֆիզպատրաստության ու IQ թեսթի նվազագույն շեմերը հաղթահարած ու հարցազրույցից չկտրված բոլոր կանայք ընդունվել են առանց մրցակցության:
626 ապագա պարեկները շուտով կսկսեն 5-ամսյա ուսումնական պրոցեսը, իսկ վերջում ավարտական քննությունները բարեհաջող հանձնածները 2023 թվականի հունվարն դուրս կգան ծառայելու այդ 4 մարզերի բնակիչներին:
Հ.Գ. Հավելեմ, որ ֆիզպատրաստվաության անցողիկ շեմը եղել է 8 միավոր (20-ից), իսկ IQ թեստինը՝ 15 (55-ից): Հարցազրույցի փուլում դիմորդները ստացել են միայն «դրական» և «բացասական» գնահատականներ: Ֆիզպատրաստության ու IQ թեստի գումարային հավասար գնահատականների դեպքում առավելություն ուներ այն դիմորդը, որի IQ թեստի գնահատականը ավելի բարձր էր»,- գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։
Դեսպան Քվինը շարունակում է բացահայտել Հայաստանի պատմական հուշարձանները․ օրերս նա 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոցում…
NASA-ի տիեզերագնացներ Բուտչ Ուիլմորին ու Սունի Ուիլյամսին 9 ամիս անց հաջողվել էվայրէջք կատարել Երկիր. գրում…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի ՌԴ։ Նա մարտի 19-21-ը Մոսկվայում կքննարկի երկկողմ համագործակցությանն առնչվող…
Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կըդունի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին, որի…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեռլինում հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարը պետք է լինի ստուգելի, և…
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի…