2022 թվականի մարտ-հուլիս ամիսներին Ռուսաստանը աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցրել ինտերնետի արգելափակումը շրջանցելու համար VPN հավելվածների ներբեռնումների քանակով։ Այս մասին գրում է РБК-ն՝ հղում անելով բջջային հավելվածների շուկան վերլուծող AppMagic ծառայության վիճակագրությանը։
Այսպիսով, հուլիսի առաջին երեք շաբաթվա ընթացքում Ռուսաստանում VPN ծառայությունները ներբեռնվել են ավելի քան 12 միլիոն անգամ: 2022 թվականի հունվարին գրանցվել է համապատասխանաբար երկու միլիոն ներբեռնում, այս ցուցանիշով Ռուսաստանը զբաղեցրել է 16-րդ տեղը աշխարհում։
Ըստ Google Trends-ի՝ VPN բառով հարցումների հանրաճանաչության գագաթնակետը գրանցվել է Ռուսաստանում մարտի 13-19-ը, այնուհետև մայիսի 29-ից հունիսի 4-ը և հուլիսի 17-23-ը: VPN-ների մեծ մասը որոնվել է Մոսկվայի և Մոսկվայի շրջանի, Սանկտ Պետերբուրգի, Կալինինգրադի և Յարոսլավլի շրջանների օգտատերերի կողմից:
Հնդկաստանը վերջին վեց ամիսների ընթացքում աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում VPN ծառայությունների ներբեռնման առումով։ Բացի այդ, ըստ AppMagic-ի, լավագույն հնգյակում են Պակիստանը, Ինդոնեզիան և ԱՄՆ-ը:
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…