Շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկած մշտադիտարկման այցերը Տավուշի մարզում: Առաջին օրն այցեր են իրականացվել Տավուշի մարզի Ազատամուտ, Բաղանիս, Կիրանց և Ոսկեպար սահմանամերձ գյուղերում:
Մշտադիտարկման այցերի ընթացքում իրականացվել են առանձնազրույցներ և քննարկումներ համայնքների բնակիչների հետ։ Բնակիչների կողմից բարձրացված հարցերը նաև քննարկվել են համայնքապետարանի ներկայացուցիչների հետ։
Այցերի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երեխաների կրթության իրավունքի իրացմանը, ներառական միջավայրի ձևավորման համար առկա հնարավորությունների ուսումնասիրմանը, ինչով պայմանավորված քննարկումներ են տեղի ունեցել նախադպրոցական ուսումնական հաստատությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչների և պատասխանատուների հետ։
Վեր են հանվել, ինչպես անհատական բնույթի խնդիրներ անձանց առողջության պահպանման իրավունքի և սոցիալական իրավունքների վերաբերյալ, այնպես էլ համակարգային խնդիրներ՝ համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների և անվտանգային հարցերի հետ կապված։
Մի շարք խնդիրների հետ կապված՝ Պաշտպանի իրավասության շրջանակներում տեղում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ անհատական խնդիրների կարգավորման և դրանց հնարավոր լուծումներ գտնելու նպատակով, իսկ համակարգային խնդիրների հետ կապված՝ նաև պարզաբանումներ են պահանջվել տարբեր իրավասու մարմինների ներկայացուցիչներից:
Այցի արդյունքների մանրամասները կհրապարակվեն մշտադիտարկման այցերի ավարտից հետո։
Վաշինգտոնը պնդում է, որ Ուկրաինայում առնվազն կարճաժամկետ հրադադար պետք է լինի, քանի որ ռազմական գործողությունների…
Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի իր բազաներից հարյուրավոր միավոր սարքավորումներ և տրանսպորտային միջոցներ տեղափոխել Հայաստանի…
Աշխատանքային այցով մարտի 18-ից Հայաստանում է գտնվելու «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «Նախորդ օրերին երկուական առանձին հանդիպումներ եմ…
Մարտի 3-16-ը տոմսային համակարգում համակարգում արձանագրվել է 4մլն 640.181 վավերացում, որից տրոլեյտբուսներում՝ 157.192, մետրոպոլիտենում՝ 1մլն…
Վերլուծաբանների եւ մեկնաբանների կողմից «չնկատված» մնաց Բաքվի «Գլոբալ խորհրդաժողով» անվանված միջոցառման բացման խոսքում Ադրբեջանի նախագահ…