«Վանաձորի բժշկական կենտրոն»-ում մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի կողմից կատարվել է հերթական բարդ վիրահատությունը: Բժշկական կենտրոն է ընդունվել 5-ամյա տղա երեխա՝ «սինդակտիլիա» պաթոլոգիայով:
Սինդակտիլիան ձեռքի կամ ոտքի մատների բնածին ձևախախտում է, որի դեպքում երկու կամ ավելի մատներ մասամբ կամ ամբողջովին սերտաճած կամ ձուլված են միմյանց, ինչի հետևանքով միջմատնային տարածությունը մասամբ կամ ամբողջովին փակված է լինում:
Մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ իրենց առաջ դրված ամենակարեւոր խնդիրն այն էր, որ պետք է կարողանային ոչ միայն մատները ճիշտ առանձնացնել իրարից, այլ նաեւ հետագայում չառաջանար սպիաձեւ կոնտրակտուրա, որպեսզի հետագայում մատները կարողանան լիարժեք աշխատել:
Վիրահատությունը տեւել է 2.5 ժամ: Կատարվել է «զեթպլաստիկա», որը, ի պատիվ ողջ բժշկական կենտրոնի ու մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի, հաջողությամբ է ավարտվել: Երեխայի ամբողջ մաշկը լիարժեք վերականգնվել է: Թե՛ վիրահատության ժամանակ, թե՛ հետվիրահատական շրջանում որեւէ բորբոքային կամ այլ տիպի բարդություններ չեն առաջացել: Վերականգնվել է մատների ամբողջական շարժունակությունը, փոքրիկը կարողանում է ազատ շարժել մատները, բացել, փակել ու խաղալ:
Հետվիրահատական շրջանը տեւել է 14 օր, որից հետո փոքրիկը դուրս գրվել հիվանդանոցից:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…