Լրահոս 24/7

Արմավիրի մարզպետը ծանոթացել է մարզում ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներին

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի, մարզպետարանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Արմավիր քաղաքի Աբովյան փողոց, ծանոթացել 2022 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով Չարենցի-Բաղրամյան ճանապարհահատվածի նորոգման աշխատանքներին:

«Մարզպետին զեկուցվել է, որ ծրագրի պայմանագրային արժեքը 88 մլն 400 հազար դրամ է, որի 35%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից: Միաժամանակ տեղեկացվել է, որ ծրագրի շրջանակում նախատեսված է 870 մ երկարությամբ փողոցի ասֆալտապատում, եզրաքարերի հատվածական փոխում, ուղղում, առուների նորոգում և դպրոցամերձ հատվածի մայթերի կառուցում։

Ծանոթանալով ընթացող աշխատանքներին՝ Էդվարդ Հովհաննիսյանը շինպատասխանատուներին հորդորել է ծրագիրն իրականացնել պայմանագրով սահմանված ժամկետներում՝ ապահովելով որակական բոլոր չափանիշները:

Հավելենք, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով և գերմանական KFW բանկի ֆինանսավորմամբ գարնանը կապիտալ նորոգվել է նաև Աբովյան փողոցի նշված հատվածի խմելաջրի համակարգը»,- նշված է գրառման մեջ։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

3 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

5 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

5 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

5 hours ago

Ճապոնիան Հայաստանի կարևոր գործընկերներից է. Հակոբ Արշակյան

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…

6 hours ago