Լրահոս 24/7

Մուրադ Փափազյանը իրավական գործընթաց է սկսել՝ ՀՀ մուտք գործելու իրավունքը վերականգնելու համար

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանը հայտնել է, որ օրենքի դաշտում փորձելու է վերականգնել Հայաստան մուտք գործելու իր իրավունքը: Այս մասին Փափազյանը հայտնել է իր կայքէջում:

«Իրավական հողի վրա որոշել եմ վերականգնել իրավունքս, ինչի համար դատական պաշտպանությունս վստահել եմ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ներկայացնելու իմ անձը, և փաստաբան Սիրանուշ Սահակյանին, որոնց լիազորում եմ կատարելու անհրաժեշտ գործողությունները: Արծվիկ Մինասյանը հուլիսի 25-ին արդեն այս թեմայով նամակ է ուղարկել ԱԱԾ-ին՝ պահանջելով վերանայել տվյալ որոշումը: Օրինական դաշտում ԱԱԾ-ն 5 օր ժամանակ ունի պատասխանելու նամակին, որի հիման վրա մենք կորոշենք, թե ինչ շարունակություն տանք գործին»,- հայտնել է Փափազյանը՝ հերքելով տեղեկությունն այն մասին, թե մասնակցել կամ կազմակերպել է 2021 թվականի հունիսի 1-ին Փարիզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ կազմակերպված ցույցը:

Նա հայտնել է, որ իրավական բոլոր միջոցներով պայքարելու է՝ վերականգնելու Հայաստան վերադառնալու իր իրավունքը:

Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերը: Նա հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը:

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

1 hour ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

1 hour ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

2 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

2 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

3 hours ago

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…

3 hours ago