Լրահոս 24/7

Ստիպված կլինենք քայլելն էլ կանոնակարգել

«… Այլընտրանքային փոխադրամիջոցները պետք է երթևեկեն փողոցների հատուկ գծանշված հատվածներով, այլ ոչ թե՝ մայթերով, ինչպես այժմ տարերայնորեն կատարվում է: Մայթերով երթևեկելու դեպքում էլ դրանք պետք է հստակ առանձնացված լինեն»,- այսպիսի տեսակետներ են հնչել հուլիսի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ, որը նվիրված էր այլընտրանքային փոխադրամիջոցներին վերաբերող հարցերին։
Մայրաքաղաքի մայթերով էլեկտրական սկուտերների, ինքնագլորների երթևեկը շատերի համար դարձել է մտահոգիչ և խնդրահարույց։ Ինչպես պնդում են, դրանց չկանոնակարգված լինելը հաճախ պատճառ է դառնում հետիոտների տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ ստանալուն: Ըստ այդմ՝ հնչել են մի շարք առաջարկներ, այդ թվում՝ սահմանափակել կամ կարգավորել վարողների տարիքային շեմը՝ եվրոպական փորձով, լուծել դրանց կայանատեղիների հարցը, արգելել մեկից ավելի անձանց գտնվելը մեկ փոխադրամիջոցի վրա, կարգավորել որտե՞ղ եւ  ի՞նչ արագությամբ կարելի է վարել նման փոխադրամիջոցները և այլն։
Իսկ մինչ քաղաքական գործիչներն ու գործարարները կմտածեն առաջինները՝ դժգոհությունների պատճառները կարգավորելու, երկրորդները՝ ֆինանսապես չտուժելու մասին, փողոցներում շարունակում են աճել այդ այլընտրանքային փոխադրամիջոցները։ Սա, անշուշտ, դրական է՝ հաշվի առնելով, որ աշխատում են էլեկտրական շարժիչներով՝ դրական ազդեցություն ունենալով ինչպես էկոլոգիական խնդրի, այնպես էլ՝ էներգետիկ առումներով։ Վերջինը, թեև, հեռու է անկախություն որակվելու հնարավորությունից, սակայն վստահաբար դրան թեկուզև չնչին քայլերով մոտեցնող գործոն է և Հայաստանում էլեկտրամոբիլների տարածման պետական քաղաքականության սկզբունքին աջակցող։
Կանոնակարգել, ամեն դեպքում, պետք է, բայց կարևոր է այդ գործընթացի տրամաբանությունը ճիշտ ըմբռնել ու որ ավելի կարևոր է՝ արտահայտել։ Կանոնակարգումը չպետք է հանգեցնի նրան, որ վառելիքով շարժիչով մոտոցիկլերն ու օդի աղտոտման գործում անդառնալի վնասներ պատճառող մեքենաներն առավելություն ունենան միայն նրա համար, որ մայթերով չեն գնում։ Իսկ դրանց կանոնակարգումը քանի՞ մարդու կյանք ու առողջությունն է խնայում. ցավալի ցուցանիշները հայտնի են։
Ըստ այդմ՝ կանոնակարգե՛լ, բայց ամենամեծ ուշադրությունը դարձնել կրթվածության վրա. ոչ թե գրագետ, այլ հենց կիրթ քաղաքացի դաստիարակելու՝ քաղաքակիրթ ու հարգալից դարձնելու վրա, որովհետև ավանդական ու այլընտրանքային փոխադրամիջոց վարողները (մեծ մասը), իհարկե, վարել գիտեն, բայց դիմացինի նկատմամբ հարգանքի պակասի կամ բացակայության, գուցե նաև՝ սեփական կյանքի ու առողջության նկատմամբ անտարբերության պատճառով նյութական ու մարդկային վնասների պատճառ են դառնում։ Այո՝ մարդի՛կ, և ո՛չ՝ սարքավորումը։ Որովհետև հենց այդ մարդիկ ունեն համակեցության խնդիր, և հնարավոր չէ բոլորի ու ամեն ինչի համար առանձին երթուղի սահմանել ու գծանշել, որպեսզի հանկարծ մեկը մյուսին չբախվեն։


Վահագն Ասատրյան

Թիվ 1

Recent Posts

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

2 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

2 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

2 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

2 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

3 hours ago

Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն. Պորոշենկո

Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն՝…

3 hours ago