Լրահոս 24/7

Kraft Heinz-ը վաճառում է ՌԴ-ում մանկական սննդի իր գործարանները

Ամերիկյան Kraft Heinz սննդամթերք արտադրող ընկերությունը կրճատում է իր ներկայությունը ռուսական շուկայում Ուկրաինայի պատերազմի պատճառով, գրում է Коммерсант-ը։

Հրատարակության աղբյուրների համաձայն՝ ընկերությունը վաճառքի է հանել մանկական սննդի իր երկու գործարանները՝ «Հայնց-Գեորգիևսկը» Ստավրոպոլի երկրամասում և Իվանովո մանկական սննդի գործարանը, որոնք միասին արտադրում են տարեկան ավելի քան 30 հազար տոննա արտադրանք։

Բացի այդ, Kraft Heinz-ը պատրաստ է ազատվել երկու տեղական բրենդներից՝ «Умница» և  «Сами с усами»-ից։ Թերթի զրուցակիցները հայտնել են, որ ընկերությունը մանկական սննդի իր ռուսական բիզնեսը գնահատում է 2,5-3 մլրդ ռուբլի։

Բացի մանկական սննդի գործարաններից, Kraft Heinz-ին է պատկանում Ռուսաստանում  «Петропродукт-Отрадное»  ձեռնարկությունը Լենինգրադի մարզում, որտեղ արտադրում է կետչուպ, սոուսներ և պահածոներ: Կոնցեռնը չի վաճառում այս բիզնեսը, ինչը Kraft Heinz-ին բերում է Ռուսաստանում հիմնական եկամուտը, նշում են «Կոմերսանտ»-ի աղբյուրները:

Պաշտոնապես Kraft Heinz-ը չի մեկնաբանել «շուկայական լուրերի» հրապարակումը։

Յեյլի համալսարանի տվյալներով՝ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր ավելի քան 1200 արտասահմանյան ընկերություններ արդեն հայտարարել են Ռուսաստանից դուրս գալու կամ երկրում գործունեության սահմանափակման մասին։

Աղբյուրը՝ Meduza.io

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Լոնդոնում Ուկրաինայի հարցով ԱԳ նախարարների մակարդակով բանակցությունները հետաձգվել են

Այսօր Լոնդոնում կայանալիք Ուկրաինայի խաղաղության հարցով բանակցությունները, որոնք կանցկացվեն Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ…

12 minutes ago

Ասում են՝ խաղաղության փաստաթուղթը ՀՀ-ի համար նվաստացուցիչ է, բա Ադրբեջանը ինչի՞ չի ստորագրում. Ալեքսանյան

Բնականաբար, Բաքուն պարբերաբար փորձում է տանել իրավիճակը դեպի նոր էսկալացիա, մենք էլ բնականաբար ամեն անգամ…

32 minutes ago

Քրեական ենթամշակույթը տղաներին թուլացնելու մեթոդ է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանրության մոտ ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը տղաներին…

52 minutes ago

ՀՀ-ում կա խտրականություն և բռնություն կանանց նկատմամբ. Միրզոյան

Վաղուց ժամանակն է, որ մենք շատ բարձրաձայն խոստովանենք՝ Հայաստանում կա խտրականություն կանանց նկատմամբ, և, ավելին…

56 minutes ago

Ավելի լավ կապրեին, եթե կանայք իրենց ներուժը լիարժեք իրացնեին. Փաշինյան

Անզեն աչքով կարելի է նկատել՝ կրթության ոլորտում աղջիկներն ավելի ակտիվ են, քան տղաները. Կառավարության նիստում…

1 hour ago

Ֆասթ Բանկը թվային ինքնության մատակարար ընկերության՝ imID հիմնադիր խորհրդի անդամ և բաժնետեր է

Հայաստանյան 10 բանկերի, որոնց թվում իր խոշոր ներդրումով նաև Ֆասթ Բանկն է, ինչպես նաև հեռահաղորդակցության…

1 hour ago