Լրահոս 24/7

Ընդդիմության հավաքը ո՞ր աշխատանքների մասին է․ գուցե՝ ապօրինի ձեռք բերածը վերադարձնելու պատրաստակամությա՞ն

Քաղաքական արձակուրդն ընդդիմությունը կարծես օգտագործեց բացառապես ամառային ոճով՝ հանգստանալով։ Ամիսներ շարունակ անհնազանդության ակցիաներ անելուց հետո չստացված իշխանափոխությունից հուսահատված՝ ընդդիմադիրները վերջին շրջանում զբաղված էին բացառապես ներընդդիմադիր հաշիվների պարզմամբ՝ վերաբաժանվելով, մանդատակռվով ու, հավանաբար, նոր ծրագրեր մտածելով։
Ընթացիկ աշխատանքների մասին հավաքին գուցե հայտարարվի նաև առաջիկա անելիքների մասին՝ քաղաքական տիրույթում ամբողջապես չմարելու, ունեցած մի քանի հազար աջակիցներին էլ չկորցնելու համար։ Մի կողմ թողնելով այնպիսի գործողությունների հավանականությունը, որոնք կկարողանան նոր ու ավելի մեծ պայքարի հանգեցնել, հարցնենք՝ ընթացիկ ո՞ր աշխատանքների մասին պիտի խոսեն։
Կանխատեսելի թեմաների շարքում են չապացուցված «քաղաքական հետապնդումները», որոնց բովանդակությանը հասարակության շատ լավ ծանոթ է, մանդատներից զրկել-չզրկելու հարցը, որի շուրջ նույնպես հստակ վերաբերմունքին ականատես են եղել, ինչպես նաև այդպես էլ նրանց կողմից հոդաբաշխ մեկնաբանության ու առավել ևս վերլուծության չարժանացած հայ-ադրբեջանական, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ու Արցախի հարցերը։
Նշված թեմաների համատեքստում, ինչպես երևում է, «ընթացիկ աշխատանքներ» անհնար է գտնել՝ բացառությամբ կաշառքի ու ապօրինի գույքի գործերով դատական նիստերին մասնակցել-չմասնակցելն ու ֆեյսբուքյան գրառումները։ Վերջինները, ի դեպ, սկսել են աչքի ընկնել իրենց առանձնահատկությամբ. ընդդիմադիր այս կամ այն գործառույթ իրականացնող գործիչները մեծամասամբ արտահայտում են անհատական դիտարկումներ, անձնական կարծիքներ, երբեմն՝ միմյանց հերքող ու հակասող մտքեր՝ հաճախ բացահայտվելով նույնիսկ կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ։
Ըստ այդմ՝ անհասկանալի է, թե ընթացիկ ո՞ր աշխատանքների մասին պիտի խոսեն, եթե շարունակում են պատգամավորական ու օրինաստեղծ գործունեությունից, պետական ու հանրային նշանակության ծրագրեր իրականացնելուց հեռու լինել։ Գուցե՝ ապօրինի ձեռք բերածը վերադարձնելու պատրաստակամությա՞ն։


Վահագն Ասատրյան

Թիվ 1

Recent Posts

Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…

9 hours ago

Երկրաշարժ Թուրքիայում

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…

10 hours ago

Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…

11 hours ago

ՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն Անկարայում

Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…

13 hours ago

Ռուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել

Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…

13 hours ago

Սպասվում է անձրև ու ամպրոպ, լեռնային շրւաններում՝ ձյուն

Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…

14 hours ago