Այսօր հեռախոսով զրուցել են Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Դա երկու գերտերությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների առաջին շփումն է փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի նախաձեռնած հարձակումից հետո:
Բլինքենը և Լավրովը քննարկել են երկու երկրներում մեղադրվող և դատապարտված քաղաքացիների փոխանակման հնարավորությունը:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, Բլինքենը Լավրովին կոչ է արել ընդունել գործարքը, որով զենքի մաքսանենգության համար ԱՄՆ-ում 25 տարվա ազատազրկման դատապարտրված ռուսաստանցի Վիկտոր Բուտին կփոխանակեն ամերիկացիներ բասկետբոլի օլիմպիական չեմպիոն Բրիթնի Գրայների և ծովային հետևակի նախկին զինծառայող Փոլ Ուիլանի հետ:
Բլինքենը նշել է, որ քննարկվել է նաև Ուկրաինայից հացահատիկի փոխադրման թեման: Նրա խոսքով, «զրույցն ուղիղ էր և անկեղծ»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, թե զրույցի ընթացքում Լավրովը պնդել է, որ «Ռուսաստանն Ուկրաինայում անվերապահորեն կատարելու է բոլոր խնդիրները»:
Նա պնդել է, թե Ուկրաինային զենքի ու զինամթերքի փոխադրումը «միայն երկարաձգում է Կիևի ռեժիմի հոգեվարքը և ավելացնում է զոհերի թիվը»:
Աղբյուրը՝ Azatutyun.am
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը,…
ԿԽՄԿ-ից հայտնում են, որ 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և…
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…
Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…
Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…
Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…