Միջազգային փոփ աստղ Շակիրային կարող է սպառնալ և՛ ծանր բանտարկություն, և՛ տուգանք, եթե իր դատավարության ընթացքում մեղավոր ճանաչվի հարկային խարդախության համար:
Իսպանիայում դատախազները պահանջում են Շակիրային դատապարտել ութ տարի և երկու ամիս ազատազրկման և վճարել 24 միլիոն եվրո տուգանք (24 միլիոն դոլար):
Շակիրային առաջարկվել է հաշտության համաձայնագիր, սակայն մերժել է այն՝ որոշելով գնալ դատարան: Ժամկետ դեռ պետք է նշանակվի։
Shakira-ի ներկայացուցիչները Fox News Digital-ին ասել են. «Շակիրան միշտ համագործակցել և ենթարկվել է օրենքին՝ ցուցաբերելով անբասիր վարքագիծ՝ որպես անհատ և հարկատու, և հավատարմորեն հետևելով հեղինակավոր և համաշխարհային ճանաչում ունեցող հարկային ընկերության՝ PriceWaterhouse Coopers-ի խորհրդին: Ցավոք, իսպանական Հարկային գրասենյակը, որը պարտվում է իր հարկատուների հետ յուրաքանչյուր երկու դատական գործերից մեկը, շարունակում է ոտնահարել իր իրավունքները և հետապնդել ևս մեկ անհիմն գործ։ Շակիրան վստահ է, որ իր անմեղությունը կհաստատվի մինչև դատական գործընթացի ավարտը»։
Շակիրան, որի ամբողջական անունն է Շակիրա Իզաբել Մեբարակ Ռիփոլ, մեղադրվում է 2012-2014 թվականներին Իսպանիայի կառավարությանը 14,5 միլիոն եվրո (15 միլիոն դոլար) հարկեր չվճարելու մեջ:
Աղբյուրը՝ foxnews.com
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Իտալիայի Թուրին քաղաքում «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության 2 ներկայացուցիչներ մարտի…
Գերմանիան պատմական որոշում է կայացրել 2025 թվականին Ուկրաինային տրամադրվող օգնությունը 3 մլրդ եվրոյով ավելացնելու մասին։…
«Մինչ Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի խաղաղություն, կարևոր է չմոռանալ այն հայերին, ովքեր ապօրինի…