Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի գիշերային լուսավորության ցանց: Այս հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 168 միլիոն 767 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 101 միլիոն 260 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 67 միլիոն 506 հազար դրամը՝ Սևանի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է ԼԵԴ համակարգով աշխատող լուսավորության ցանց կառուցել Սևան քաղաքի Կարմիր բանակի, Օրբելի, Իսահակյան, Քրքորյան, Մաշտոցի, Այվազովսկու, Մանթաշովի, Մհեր Մկրտչյան, Ռուսական, Կարեն Դեմիրճյան, Ձկնորսների, Սայաթ-Նովա, Րաֆֆու, Շիրազի, Նավավարների, Ազատության, Փափազյան, Կոմիսարների, Նալբանդյան, Աբովյան փողոցներում՝ 6300 գծամետր ընդհանուր երկարությամբ։ Կտեղադրվի 180 լուսատու։
Ծրագրի իրականացումից հետո գիշերային լուսավորվածություն կունենան Սևան քաղաքի քսան թաղամասում բնակվող շուրջ 6000 բնակիչ։
Ծրագրի շինարարական աշխատանքների կազմակերպման մրցույթը հայտարարված է», – նշել է մարզպետը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…
Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…