ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել Մխիթար Պապոյանը։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ դատավորների միության կայքում։ Պապոյանին այդ պաշտոնում ընտրել է Բարձրագույն դատական խորհուրդը։
Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը:
Մխիթար Պապոյանը ծնվել է 1977 թվականին Արմավիր քաղաքում:
2000–ականների սկզբին աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում: 2006 թվականի հուլիս–սեպտեմբերին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչությունում որպես ավագ մասնագետ:
Եղել է նաև ՀՀ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կազմակերպական վարչության պետ, Երևանի քրեական դատարանի դատավորի օգնական։
Աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական։ Դատավոր է եղել Երևան քաղաքի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների, ինչպես նաև Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարաններում։
2015 թվականի փետրվարի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը նրան ընդգրկել է Կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում:
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ…
Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է…
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…