Լրահոս 24/7

Սիրիան, ցորենն ու Արցախը. եթե Ռուսաստանը համաձայնի

Սոչիում այսօր տեղի կունենա կարևոր հանդիպում, որտեղ Պուտինն ու Էրդողանը բանակցելու են Սիրիայում թուրքական նոր ռազմագործողություն սկսելու վերաբերյալ։ Օրակարգում են նաև ուկրաինական ցորենի վերաբերյալ համաձայնության իրագործումը և Արցախում վերջին օրերին ծավալված գործողությունների վերաբերյալ հարցերը։
Գաղտնիք չէ, որ Թուրքիան փորձում է սողոսկել ռուս-ուկրաինական հակամարտություն, որպես «խաղաղարար միջնորդ»՝ մեզ համար ակնհայտ շահերով։ Սիրիայի հարցում ևս Անկարան հայտարարված մտադրություններ ունի՝ անվտանգության գոտին սիրիական պետության տարածքի հաշվին ընդլայնելու, ինչին կտրուկ դեմ են արտահայտվել Ռուսաստանն ու Իրանը։ Արցախի հարցի քննարկումը, սակայն, նոր կետ է այսօրվա օրակարգում, ինչի առիթը ստեղծել է Ադրբեջանը՝ օգոստոսի 1-ից սկսած դիմելով նոր ագրեսիայի և բարձրացնելով Անկարայի փաթեթի արժեքը։
Ըստ երևույթին՝ Էրդողանին չի հաջողվել հուլիսի 19-ին Թեհրանում ստանալ նոր ռազմագործողության համաձայնություն, որին հակառակվել է հատկապես Իրանը՝ հոգևոր առաջնորդի բացահայտ դիրքորոշմամբ։ Այդ իսկ պատճառով էլ առաջացել է Պուտինի հետ առանձին հանդիպման անհրաժեշտությունը՝ դրան պարտադրելով ոչ միայն ուկրաինական ցորենի հարցում կարևոր դերակատարություն ստանձնելու հարկադրմամբ, այլև արցախյան ճակատում Ռուսաստանին ներկայացված «վերջնագրով»։

Անշուշտ քիչ չեն նաև նույն Ուկրաինայի դեմ պատերազմի և մի շարք այլ հարցերում Մոսկվային մատուցած թուրքական ծառայությունների հաշվին այսօր պահանջներ ներկայացնելու հնարավորությունները։
Սիրիայի հարցում ռուսական համաձայնությունը որքան անհավատալի, նույնքան էլ՝ հաշվարկելի է։ Էրդողանն այսօրվա նժարին ունի միաժամանակ մի քանի ռազմաքաղաքական կշռաքարեր՝ Հայաստանի, Արցախի ու ընդհանրապես Հարավային Կովկասի հարցում Ադրբեջանին ցուցաբերելիք աջակցությունը, Ուկրաինայի հարցում հավասարարժեք դիրքորոշման վերանայումը, այդ թվում՝ նեղուցները փակելով ու պատժամիջոցներին միանալով, միջինասիական տարածաշրջանում թուրքական ազդեցությունը, մինչդեռ ռուսական նժարին միայն տնտեսականն է՝ զբոսաշրջիկներն ու «լոլիկը»։

Ըստ այդմ՝ Անկարային մերժելու ռուսական հնարավորությունները սահմանափակ են, իսկ չմերժելու գինը ոչ միայն Սիրիան կորցնելն է, այլև՝ Իրանի գործոնը, որպես սիրիական հակամարտության թիվ մեկ շահառու։
Կանխատեսելի է, որ Էրդողանը կստանա այդ համաձայնությունը՝ հաշվի առնելով ուկրաինական ճակատում ռուսների անհաջողությունները, արցախյան ճակատում առկայծող սպառնալիքը, ինչպես նաև վերևում նշված թուրքական մյուս խաղաքարտերը։

Իսկ այդ բոլոր հարցերում Թուրքիան, ի տարբերություն Ռուսաստանի, այսօր ունի զիջելու տեղ, բացառությամբ Սիրիայի, իսկ ավելի ճիշտ՝ քրդերի, որպես իր ազգային անվտանգության գլխավոր սպառնալիք, նույն կերպ, ինչպես ուկրաինական հաջողությունն է ներկայումս Ռուսաստանի գոյության գրավականը։ Այդ համաձայնության արդյունքում ռուսները կկարողանան առժամանակ զսպել՝ Արցախում՝ Բաքվի ծրագրերը, Միջին Ասիայում՝ խժդժությունները, իսկ Ուկրաինայում հասնել ամոքիչ արդյունքի։


Վահրամ Հովհաննիսյան

Թիվ 1

Recent Posts

Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից. Շտաբ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…

1 hour ago

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

6 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

7 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

7 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

7 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

8 hours ago