Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին է մոտենում Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Նախավերջին՝ 10րդ տուրում, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ:
Տղամարդկանց հավաքականի կազմում իրենց պարտիաները հաղթանակներով են ավարտել Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Սարգսյանը սև խաղաքարերով 67-րդ քայլում հաղթանակի է հասել Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ, իսկ Հովհաննիսյանը 51-րդ քայլում պարտության է մատնել Նիյաթ Աբասովին։
Հրանտ Մելքումյանը և Մանուել Պետրոսյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները:
Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականն իր միավորների թիվը հասցրել է 17-ի:
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5), Հնդկաստանի գլխավոր թիմին (2,5:1,5), ոչ-ոքի էր խաղացել ԱՄՆ-ի հետ և զիջել միայն Ուզբեկստանին (1:3):
10-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցը ևս Ադրբեջանի թիմն է: Հանդիպմանը հայտավորված են Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:
Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում կանցկացվի 11 տուր:
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…