2019-08-09
Կարեն Դեմիրճյանի փողոցը միակողմանի կդառնա
Օգոստոսի 10-ից Երեւան քաղաքի Կարեն Դեմիրճյանի փողոցում (Բուզանդի փողոցի շարունակություն) կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
Ճանապարհային ոստիկանությունում նշել են, որ տրանսպորտային միջոցների երթեւեկության հապաղումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով նշված փողոցում երթեւեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ:
Նմանատիպ Նյութեր