Միացյալ Նահանգներն իր խորը մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտերի վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ Քորթնի Օսթրիանը՝ արձանագրելով, որ այդ մարտերի հետևանքով գրանցվել են զոհեր ու վիրավորներ:
«Մենք մոտիկից հետևում ենք իրադրությանն ու կոչ ենք անում անհապաղ ձեռնարկել քայլեր՝ թուլացնելու լարվածությունն ու խուսափելու հետագա էսկալացիայից:
Ինչպես բազմիցս ենք նշել Մշտական խորհրդում, Միացյալ Նահանգներն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման կարևորությունը»,- նշել է Օսթրիանը:
Նա հիշեցրել է, որ նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով դեէսկալացնել իրադրությունն ու ուղիղ շփումներ սկսել՝ նվազեցնելու լարվածությունը: «Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել ինչպես երկկողմ, այնպես էլ համախոհ գործընկերների հետ, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հաստատմանը և օգնելու հասնել հակամարտության տևական քաղաքական կարգավորման»,- նշել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալը:
Ս.թ. մարտի 22-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունենցել YoPhone-ի և Bahamut Grants-ի համատեղ տեղեկատվական…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է Հայաստանի համար քննարկելի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության…
«Առանց երկմտանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել՝ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցից։ Նա նշել…
Շուրջ 640 հազար միգրանտներ ընդգրկված են Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից վերահսկվող օտարերկրացիների ցանկում, որոնք անօրինական կերպով…