«Երևանի փողոցներում ու ֆեյսբուքյան հարթակում հայրենիքը «փրկող» ընդդիմադիրներն ամեն կերպ փորձում են խուսափել ՊՆ եռամսյա վարժական հավաքներից։
Բազմաթիվ են այն դեպքերը, երբ իրենց հայրենիքի փրկիչ հայտարարած ընդդիմադիրները կամ չեն ներկայանում կամ տարբեր պատճառաբանություններով փորձում են խույս տալ ՊՆ եռամսյա վարժական հավաքներից։
Մեկը կաղ է, մեկը կարճ է, մյուսը տկար է, մեկ ուրիշն էլ՝ ինչպես հայտնի հեքիաթում, ճառ ասող է, զանգ կախող չէ։
Իսկ ընդդիմադիր պատգամավորներից ոմանք լծված են ՊՆ եռամսյա հավաքներից խուսափող ընդդիմադիրների պաշտպանությամբ՝ տարածելով այն թեզը, թե այս կերպ իշխանությունը թիրախավորում է ընդդիմադիրներին։
Տիկնայք և պարոնայք, ամիսներ շարունակ ինքներդ էիք աղաղակում, թե հայրենիքը վտանգված է, որ պետք է փրկել այն։ Փորձում էիք համոզել հանրությանը, թե Երևանի փողոցներում զբաղված եք հայրենիքի փրկությամբ, իսկ հիմա ամեն կերպ խուսափում եք ՊՆ եռամսյա հավաքներին մասնակցելուց։
Հետևաբար ինչ է սա, եթե ոչ շարքային երեսպաշտություն»,- գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…