Լրահոս 24/7

ԱԻՆ–ը նախնական տվյալներ է ներկայացրել «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքների մասին

Ինչպես հայտնի է այսօր, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Այս մասին հայտնել է ԱԻՆ–ը։

Թարմացված տեղեկատվությամբ՝ ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և քսան տուժած։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։ 

Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տաս մարտական հաշվարկ։

Թիվ 1

Recent Posts

Սանոսյանն այցելել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի ուշադրության կենտրոնում է նաև հանքարդյունաբերության ոլորտը: Այդ մասին հայտնում են…

37 mins ago

Իսրայելի բանակն հայտարարել է Հեզբոլլահի բարձրաստիճան պաշտոնյա Նաբիլ Քաուկի սպանվելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «Հեզբոլլահի» բարձրաստիճան պաշտոնյա Նաբիլ Քաուկը սպանվել է անցած գիշեր…

58 mins ago

Տաճարի ներսում հնչող մյուռոնի օրհնությամբ թող վերանորոգվի մեր հոգևոր կապը․ Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի…

1 hour ago

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…

1 hour ago

Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Սևանի Արևիկ հանգստյան գոտում հանդիպել է «ՀՀ վարչապետի…

4 hours ago

Իսրայելը կարող է հասնել ամենուր․ Նեթանյահուն զգուշացրել է Իրանին

Իսրայելի կողմից «Հեզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլայի սպանությունը կվերափոխի Մերձավոր Արևելքի ուժային կառույցները։ Նման հայտարարություն է…

4 hours ago