Այսօր առավոտյան հայկական «Atlantis Armenian Airlines»-ի «L-410UVP-E20» ինքնաթիռը (գրանցումը՝ EK-4117) «Զվարթնոց» օդանավակայանից թռել է Բաթում, թռիչքը տեւել է 1 ժամ 15 րոպե: Սա այն օդանավն է, որն առաջիկայում իրար է կապելու Կապանն ու Երեւանը:
19 հոգու համար նախատեսված այս «L-410»-ը դրա չեխական արտադրող «Aircraft Industries» ընկերությունից ձեռք է բերվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ֆինանսական միջոցներով 2017-ին: Գործարքի գինը հայտարարվել է 5,5 մլն եվրո: Օդանավն արտադրվել է 2015-ին, Հայաստան է տեղափոխվել անցյալ տարվա օգոստոսին: Մեր երկրի օդանավերի ռեգիստրում դրա շահագործող է գրանցվել «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ» ՍՊԸ-ն, որը պատկանում է ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ քաղավիացիայի կոմիտե) պետի նախկին տեղակալ Արամ Մարությանին, իսկ սեփականատերը ԶՊՄԿ-ին առնչվող «Գլոբալ Սերվիսիս Գրուպ» ՍՊԸ-ն է: Ինքնաթիռը կրում է գրող Համո Սահյանի անունը:
Շահագործող ավիաընկերությունն իր կայքում հայտարարել էր, որ այս օդանավը «Զվարթնոցից» ոչ միայն դեպի Կապան է թռչելու, այլեւ Թբիլիսի, Քութայիս եւ տարածաշրջանի այլ կետեր:
Ավելին՝ hetq.am
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ ընդհանուր ժողովում ունեցած…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովը որակել է «հանգրվանային»։ Ըստ նրա՝…
Ծննդյան 90-ամյա հոբելյանի և հայկական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ժողովրդական արտիստ,…
Փետրվարի 25-ին Ժնևում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ…
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փետրվարի 26-ի ցերեկը, 27-ին հանրապետության առանձին շրջաններում…