Հայ-վրացական սահմանի «Բարեկամություն» կամրջի պաշտոնական բացմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինանն անդրադարձել է հայ-վրացական հարաբերություններին ու առևտրաշրջանառության աճին:
«Լուրեր»-ի փոխանցմամբ՝ նա շեշտել է, որ հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններն ունեն առավել մեծ ներուժ: Վարչապետի խոսքով՝ համագործակցության խորացման լուրջ հնարավորություններ կան արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվության և կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում:
«Անկասկած, ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա խարսխված մեր երկու եղբայրական երկրների դարավոր կապերն ունեն նման արդիական և ժամանակի պահանջներին համահունչ կարևոր ենթակառուցվածքի կարիք, որն ամուր հենք է ստեղծում մեր հետագա ծավալուն համագործակցության համար: Առավել քան համոզված եմ, որ այսօր առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններին համապատասխան զարգացնելու և խորացնելու հարաբերությունները եղբայրական Վրաստանի հետ:
Ներկայիս բարդագույն մարտահրավերների պայմաններում ակնառու աճ է արձանագրվել հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում:
Ես այսօր հաճելիորեն զարմացա՝ արձանագրելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 97 տոկոս առևտրաշրջանառության աճ ունենք:
Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեն հաղորդակցային ուղիները, որոնք հնարավորություն են տալիս ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը և կենսական կապ հաստատել և ապահովել տարածաշրջանային ու միջազգային մակարդակով:
Մեր երկկողմ համագործակցության տրանսպորտային ոլորտի առաջնահերթությունն ու տրանսպորտային միջազգային մի շարք կառույցներում փոխգործակցությունը մեզ հնարավորություն են ընձեռում իրատեսական քայլեր ձեռնարկել ոչ միայն Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքների, այև տրանսպորտի ոլորտի հանգուցային կապ ապահովող այլ նախաձեռնությունների համար»,- ասել է նա:
Հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի շինարարությունը մեկնարկել էր 2021 թվականի մայիսին: Երկու մասից բաղկացած նոր կամուրջը համապատասխանում է միջազգային չափանիշներին, թողունակությունը 3-4 անգամ ավելի մեծ է լինելու: Այն փորձնական շահագործման է հանձնվել օգոստոսի սկզբին։ Բացման պաշտոնական արարողությանը ելույթ են ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետները:
Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում…
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը 2025 թվականի սեպտեմբերի 12-ին՝ իր հայ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին և 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի Թագավորությունում՝ Բրյուսելում. հայտնում է…
«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է ֆուտբոլի պատմության մեջ առաջին միլիարդատերը։ Այս մասին հաղորդում…
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի վերջին ներխուժումները…