Լրահոս 24/7

Սուքիասյան ընտանիքին վերագրվում է ծանր հանցագործություն կատարելու ԿԵՂԾ մեղադրանք՝ քաղաքական նպատակով

«Սուքիասյան ընտանիքի հայտարարությունը

Սույն թվականի օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո սոցիալական ցանցերում, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներում հայտնվեցին զրպատիչ նյութեր առ այն, որ առևտրի կենտրոնում պայթյունը կազմակերպված է եղել պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի և իր ընտանիքի անդամների կողմից: Սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր, ինչպես նաև կեղծ օգտահաշիվներ նմանաբովանդակ նյութերով կազմակերպված արշավ են սկսել Սուքիասյանների դեմ: Սա արվում է քաղաքական նպատակով և հատուկ հրահանգով Սուքիասյանների հանդեպ ատելություն սերմանելու և նրանց բարի համբավը արատավորելու համար:

Քանի որ վերոնշյալ տեղեկությունը լկտի սուտ լինելուց բացի, նաեւ առերեւույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում, մեր ընտանիքին վերագրվում է ծանր հանցագործություն կատարելու կեղծ մեղադրանք, ակնկալում ենք, որ իրավապահ մարմինները կհայտնաբերեն ու պատասխանատվության կենթարկեն մեղավորներին՝ կանխելով մեր ընտանիքի կամ այլ անձանց նկատմամբ հետագայում նման եղկելի արարքի կրկնությունը։

Ցավակցում ենք զոհերի հարազատներին»,- գրել է  Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը…

13 hours ago

Հութիները պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ խաղաղության հասնելու համար

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պատրաստ են բանակցություններ սկսել ԱՄՆ վարչակազմի հետ խաղաղության հասնելու համար,…

14 hours ago

750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թեման. մի քանի «ինչու»-ների պատասխաններ

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ Եվ այսպես, Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր:…

15 hours ago

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այդ մասին…

16 hours ago

Թրամփի և Պուտինի հանդիպումը կկազմակերպվի, հենց անհրաժեշտություն լինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկազմակերպվի, հենց նման անհրաժեշտությություն լինի։…

17 hours ago

Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները մեկնարկեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են…

18 hours ago