Թե ինչպես ռուսները հայերի մարտերում գրավեցին Նախիջևանը, Ղարաբաղը, Զանգեզուրը և առաջին երկուսը նվիրեցին Ադրբեջանին

Երևանի «Անանիա Շիրակացի» համալսարանի դասախոս Դավիդ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թե ինչպես ռուսները հայերի մարտերում գրավեցին Նախիջևանը, Ղարաբաղը, Զանգեզուրը և նշվածներից առաջին երկուսը նվիրեցին Ադրբեջանին:

Պատմության մեջ այս օրը 1920թ. օգոստոսի 10-ին Թիֆլիսում Խորհրդային Ռուսաստանի և նրա օկուպացիոն բանակի հարձակման դեմ մարտեր մղող Հայաստանի պատվիրակությունների միջև ստորագրվել էր համաձայնագիր, որի համաձայն ռազմական գործողությունները ավարտվում էին երկու երկրների միջև և ռուսական զորքերի վերահսկողության տակ էին լինում վիճելի տարածքներ համարվող Զանգեզուր, Նախիջևան և Ղարաբաղ: Այդ տարածքների ճակատագիրը հետագայում պետք է որոշվեր:

Ռուսաստանն ուներ երկու դաշնակից Քեմալական Թուրքիան և 1920թ. գարնանը խորհրդայնացած Ադրբեջանը: Այդպիսի տանդեմի պարագայում բնականաբար պարզ էր, թե այդ ամենն ինչով էր ավարտվելու: Թե ինչ եղավ Ղարաբաղի, Նախիջևանի և ընդհանրապես Հայաստանի Առաջին Հանրապետության հետ հետագայում շատ անգամ է խոսվել: Քեմալա-բոլշևիկյան ջանքերի շնորհիվ Հայաստանը դադարեց գոյություն ունենալուց: Ի դեպ Հայաստանի հետ կնքված համաձայնագրի օրերին Ռուսաստանը բանակցում էր զուգահեռ նաև քեմալականների հետ: Մոսկվայում թուրքական պատվիրակությունն էր Սամի Բեքիրի գլխավորությամբ:

Ընդհանրապես ռուս-թուրքական մերձեցման համատեքստում բավականին կարևոր վկայություններ ունեին հենց թուրք պաշտոնյաները: Այսպես ինչպես նշում է իր հուշերում Ալի Ֆուադ Ջեբեսոյը, «մեր ներկայացուցիչները, երբ հիշեցրել են, որ հայերի աղմկարարությունը խիստ շատ է և տևականորեն իրենց անմեղության մասին խոսելուն հակառակ, կարծվածին չափ անմեղ չեն, Լենինն ասել է. «Այո, ճիշտ է, սակայն կասկած չկա, որ թե՛ Հայաստանը, թե՛ Վրաստանը շատ մոտ ժամանակ պետք է ստանան մեր ցանկացած ձևը»:

Թուրքական պատվիրակության նախագահ Բեքիր Սամիր բեյը, ամփոփելով իր տպավորություններն այդ հանդիպումից, ընդգծում էր. «Լենինը շատ համակրելի դիմագծերով, շատ բացսիրտ մի անձնավորություն գտանք, մեզ և իսլամական աշխարհի հանդեպ շատ բարյացակամ նկատեցինք»: Բեքիր Սամի բեյի նշած «բարյացակամության» ակնառու ապացույցն էր 1920թ․-ի օգոստոսի 24-ին Մոսկվայում ստորագրված թուրք-բոլշևիկյան դաշնագրի նախագիծը և Լենինի համաձայնությունը՝ ՀՀ վրա հարձակում սկսելու մասին: Այդ բանակցությունների արդյունքում 1920թ. օգոստոսի 24-ին կնքվեց ռուս-թուրքական գաղտնի համաձայնագիրը, ըստ որի Հայաստանի դեմ հարձակման համար ռուսները թուրքերին զենք զինամթերք, զորախմբեր և ոսկի էին տրամադրում:

Հետագայում երբ ռուսները և թուրքերը համատեղ ջանքերով ոչնչացրեցին մեր Առաջին Հանրապետությունը այնուհետև նախկինում վիճելի տարածքներ համարվող Նախիջևանը 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական Բարեկամության և Եղբայրության պայմանագրով ռուսները հանձնեցին Ադրբեջանին: 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ ռուսները Ղարաբաղը հանձնեցին Ադրբեջանին: Եվ միայն Սյունիքը Նժդեհի հերոսական ջանքերի և դիմադրության շարունակման արդյունքում է, որ այդ տանդեմի զոհը չդարձավ:

editors

Recent Posts

Պուտին-Թրամփ հանդիպման մանրամասներ դեռ չկան. Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման…

6 minutes ago

Ինչ-որ մեկը փորձում է լարել կուսակցությունների հարաբերությունները. Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովը որակել է «հանգրվանային»։ Ըստ նրա՝…

25 minutes ago

Նարա Շլեպչյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Ծննդյան 90-ամյա հոբելյանի և հայկական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ժողովրդական արտիստ,…

54 minutes ago

ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում անդրադարձել է թվային տեխնոլոգիաների ընդլայնմանը

Փետրվարի 25-ին Ժնևում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ…

1 hour ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փետրվարի 26-ի ցերեկը, 27-ին հանրապետության առանձին շրջաններում…

2 hours ago

730 մլն դրամ արժողությամբ գույքը վերադարձվել է պետությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝…

2 hours ago