Լրահոս 24/7

Ընթանում է «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Ռազմիկ» մրցաձևը

«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ծրագրի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկի հրաձգարանում օգոստոսի 20-ին անցկացվել է ռազմամասնագիտական «Ռազմիկ» (Ратник) մրցաձևի առաջին`«Ռազմակիրառական համալիր վարժություններ» մրցափուլը:

Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի զինված ուժերի ներկայացուցիչները հաղթահարել են տարբեր նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին՝ կատարելով նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվարկմամբ, դանակի նետում և հրաձգություն: Բոլոր թիմերը ցուցադրել են պատրաստվածության բարձր մակարդակ, թեժ պայքարի արդյունքում մրցափուլում լավագույն արդյունքը գրանցել է Ղազախստանի թիմը:

Օգոստոսի 21-ին և 22-ին կանցկացվեն մրցաձևի «Բուժօգնության կազմակերպում» և «Դիպուկահար» մրցափուլերը: Երեք մրցափուլերի արդյունքների համադրումից հետո հայտնի կդառնա «Ռազմիկ» մրցաձևի ընդհանուր հաղթողը:

Թիվ 1

Recent Posts

Ուկրաինացիները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեռլինում հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարը պետք է լինի ստուգելի, և…

24 seconds ago

Տրամաբանորեն, համաձայնեցված փաստաթուղթը պետք է ստորագրվի. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի…

8 minutes ago

ՄՊՀ-ն շուրջ 1 միլիարդ դրամով տուգանել է բուքմեյքերական ընկերություններին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԿԱԲԱՐԿՈ», «ԴԻՋԻԹԵՅՆ», «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ-ների և «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակել է…

18 minutes ago

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

14 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

16 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

16 hours ago