Հայաստանը ներկայացնող շախմատիստները սկսել են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում մինչ այս լավագույն արդյունքը գրանցել է Էլինա Դանիելյանը, որը երեք տուրում էլ հաղթել է: Նման արդյունք է գրանցել ևս 4 երկրի ներկայացուցիչ: Լիլիթ Մկրտչյանը 2,5 միավոր ունի և միայն կես միավորով է զիջում առաջատարներին:
Եվրոպայի անհատական առաջնությունում հանդես են գալիս նաև Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը:
Եվրոպայի անհատական առաջնությանն այս տարի մասնակցում է 125 շախմատիստ, առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 20-ին և եզրափակվի 31-ին:
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ…
Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է…
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…