Լրահոս

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը

Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում, մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարությունը։

Շուրջ 133 մասնակից՝ տղամարդկանց և կանանց երկուական տարիքային խմբում, ժամը 13:00-ից սկսել է լողալ. կանայք կփորձեն հաղթահարել 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածությունը: Ի դեպ, մրցաշարին նաև օտարերկրացի 18 մասնակից է հայտագրվել՝ 6 կին և 12 տղամարդ: Մրցաշարի ամենատարեց տղամարդ մասնակիցը 82 տարեկան է, կինը՝ 73:

«Չէինք սպասում, որ այսքան մասնակից կունենանք քաղցրահամ Սևանում: Խանդավառությունը մեծ է, կա տոնական տրամադրություն: Վստահ եմ՝ մրցաշարը կծառայի իր նպատակին: Ամեն ինչ անում ենք, որ սպորտը դառնա ավելի մասսայական, մարդիկ ավելի առողջ լինեն», – ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի հավաստմամբ՝ արվել է ամեն ինչ մրցաշարի մասնակիցների անվտանգությունը լավագույնս ապահովելու համար. Սևանա լճում աշխատում են ԱԻՆ ջրափրկարարները՝ 6 մոտորանավակներով:

Հիմնական մրցումն անցկացվում է ափի երկայնքով, որտեղ ջրի խորությունը 2.5-3 մ է: Նախքան բուն մրցման մեկնարկը՝ մասնակիցները հնարավորություն ունեցան Սևանա լճում անցկացնելու նախավարժանք:

Հիշեցնենք՝ կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբում մրցաշարի 4 հաղթողբերը կպարգևատրվեն 1 մլն դրամ մրցանակով: Առհասարակ, դրամական մրցանակներ են նախատեսված 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար: Երկրորդ տեղի համար սահմանված է 600 հազար դրամ մրցանակ, 3-րդ տեղի համար՝ 400 հազար, 4-րդ տեղի համար՝ 150 հազար, 5-րդ տեղի համար՝ 100 հազար, իսկ 6-10-րդ տեղերի համար՝ 75 հազար դրամ:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

6 hours ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

9 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

9 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

10 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

10 hours ago