Օգոստոսի 16-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի բակում ներկայացվել է ակադեմիայի տնօրեն, արվեստագետ Վահագն Ղուկասյանի «Հայելային իրականության ձայները» քանդակային ինստալացիան։
Միջոցառումը կազմակերպվել էր Gyumri Art Week-ը արվեստի միջազգային ծրագրի շրջանակում։ Gyumri Art Week-ը արվեստի տարբեր ծրագրերով է ներկայանում Երեւանում, Գյումրիում եւ Օձունում։
«Երեկ ավարտվեց Gyumri Art Week-ը՝ արվեստային սքանչելի, գունավոր, փառահեղ տոնը Գյումրի գույների քաղաքում, ես էլ 65 կադրով ամփոփեմ այն 65 ժամերը, որ այդ առթիվ անցկացրինք Գյումրիում»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՀԱՅԵՐ»-ի հիմնադիր, գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը։
«Ցավում եմ, որ Gyumri Art Week-ը տեղ չգտավ բոլոր-բոլոր հեռուստաընկերությունների, բոլոր կարգի մեդիաների գլխավոր հարթակներում: Իրական արվեստը եղել և մնում է անտեսված: Իսկապես լաց լինելու է:
Ոչինչ, Գյումրիի բոլոր օտարերկրացիները Art Week-ում էին, հազարավոր լուսանկարներ ու տեսանյութեր են արել, իրենց սոցիալական մեդիաներով կհեղեղեն ու արդեն հեղեղել են:
Մենք բոլոր կարգի մանիպուլյատոր-թափթփուկների, ովքեր «քաղաքական» շարժումներ են անում ավելի լավ ու դեմքով ենք ճանաչում, քան այն մարդկանց, ովքեր ստեղծում են իրական արվեստը:
Իրական հայրենիքն իրենք են, չշփոթեք»,- գրել է Մանուկյանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…