«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է օրերս «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փրկարար ծառայության աշխտանքին և բացթողումներին։
«Սուրմալուի» փրկարարկան օպերացիայի ժամանակ ի հայտ եկած խնդիրները չտեսնելու տալով Փրկարար ծառայությանը օգնած չենք լինի։
Այո, փրկարարները հերոսաբար աշխատում էին, այո, ԱԻՆ եւ ՓԾ ղեկավար կազմը, տեղում, իրեն դրսևորել է դուխով ու կոմպետենտ։ Բայց կաին մի շարք բացեր, որոնք պետք է լուծվեն` հետագայում փրկարարների աշխատանքը ավելի արդյունավետ ու անվտանգ դարձնելու համար։
Այսպիսով`
1. Փրկարար ծառայությունը չունի ուղղաթիռ, որի օդաչուն հենց նեղ մասնագիտացած կլինի բարդ պայմաններում փրկարարներին ու հրշեջներին աջակցելու համար։
2. Փրկարար ծառայությունը չունի ծանր վերամբարձ կռունկ կամ մասնավոր կռունկի օպերատիվ ներգրավման պլան։ Ակնհայտ է նաև մեծ շինությունների փլատակների ազատման այլ տեխնիկայի ու սարքավորումների դեֆիցիտը։
3. Փրկարար-պարամեդիկները դեպքի վայր են հասնում շտապ օգնությունից շատ ավելի ուշ, իսկ շտապ օգնության անձնակազմը չի կարող շատ մոտենալ հրդեհի վայր, քանի որ չունեն ծխի մեջ աշխատելու համապատասխան հանդերձանք։
4. Փրկարար ծառայությունը չունի ծխային ու հրդեհային պայմաններում փլատակների տակ մարդկանց որոնելու մի շարք ժամանակակից տեխնիկական միջոցներ։
5. Փրկարարների ու կամավորների համագործակցությունը ինստիտուցիոնալիզացված չի։ Փրկարարներին օգնել ցանկացողներից շատերը գաղափար չունեին անելիքներից և չէին տիրապետում անվտանգության կանոններին։
6. Փրկարար ծառայությունը չունի սեփական կարիքների համար մարտական պայմաններում սնունդ և ջուր մատակարարող թիկունք կամ դրա կազմակերպման սխեմա։
7. Ոստիկանությունը գաղափար չունի, թե ինչպես պետք է աշխատի նման իրավիճակներում։ Փրկարար ծառայության և ոստիկանության համագործակցությունը շատ վատ մակարդակի է։
Դեսպան Քվինը շարունակում է բացահայտել Հայաստանի պատմական հուշարձանները․ օրերս նա 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոցում…
NASA-ի տիեզերագնացներ Բուտչ Ուիլմորին ու Սունի Ուիլյամսին 9 ամիս անց հաջողվել էվայրէջք կատարել Երկիր. գրում…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի ՌԴ։ Նա մարտի 19-21-ը Մոսկվայում կքննարկի երկկողմ համագործակցությանն առնչվող…
Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կըդունի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին, որի…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բեռլինում հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարը պետք է լինի ստուգելի, և…
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի…