Լրահոս 24/7

Ստացվում է այնպես, որ ինչ-որ դասալիք «ակտիվիստ» կարող է ավելի հայրենասեր լինի, քան պետական կառույցների աշխատակիցները. Հ․ Խանումյան

Քանի որ ապատեղեկատվությունը, ուղղորդված տեղեկատվական գրոհները չափն անցել են, հրապարակեմ մի քանի փաստ: Այս գրառում է կատարել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը

– Օգոստոսի կեսերին Աղավնոյի էլեկտրականությունն անջատվել էր Բերձորի ենթակայանից, Աղավնոն և Բերձորը սկսել էին էլեկտրաէներգիա ստանալ Ստեփանակերտից եկող գծով: Օրեր անց բռնկված հրդեհը վառել էր էլեկտրագծի սյուները, ոչնչացրել նոր քաշած գիծը:

-Բերձորում թալանվել էր տրանսֆորմատորների յուղը:

– Բերձորում բռնկված հրդեհը լուրջ սպառնալիքներ է ստեղծել ՀՀ-ից Արցախ եկող բարձրավոլտ էլեկտրագծի համար:

– Աղավնոյի հատվածում թալանվել է օպտիկամանրաթելային մալուխը, ինչի պատճառով որոշ ժամանակ Արցախն առանց ինտերնետի էր:

– Մետաղի ջարդոն գողացողների կողմից թալանվել, ոչնչացվել էին կապի աշտարակները:
Մենք և այլ պետական մարմիններ ևս կոչ ենք արել չհրդեհել տները, չքանդել, չթալանել ենթակառուցվածքները: Պետական կառույցներն ավելի շատ ինֆորմացիայի են տիրապետում և որոշումներ ընդունելիս ավելի շատ հանգամանքներ են հաշվի առնում, քան ֆեյսբուքյան ակտիվիստները: Եթե որոշումներն այդպես են ընդունվել, ուրեմն պետք է կատարվեն: Ցավոք, տեղեկատվական տեռորը զգալիորեն թուլացրել է պետական կառույցների մարտահրավերներին արձագանքելու ունակությունը (սա մեր կառավարման համակարգի թերություններից է):

Եվ արդյունքում ստացվում է այնպես, որ ինչ-որ դասալիք «ակտիվիստ» կարող է նստել տաքսի, գալ Աղավնո կամ Բերձոր, հրդեհ հրահրի կամ հրդեհի տուն/տարածք, թողնի գնա, ու ինքն ավելի հայրենասեր լինի, քան պետական կառույցների աշխատակիցները, որոնք մտածում ու գործում են ենթակառուցվածքների անխափան գործունեության համար, իրենց ընտանիքներով ապրում են Արցախում, մասնակցել են պատերազմին և ամեն օր առնչվում են անվտանգային խնդիրների վերաբերյալ որոշումներ ընդունելուն կամ կատարելուն:

Փաստերը, հանգամանքները վերլուծելու ունակության բացակայությունը սոցիալական ցանցերի մեր օգտատերերին կամա թե ակամա դարձրել են Արցախի պետական կառույցների դեմ մղվող տեղեկատվական պատերազմի զինվորներ:

Մեր օրերում, երբ տեղեկատվությունը բազմազան է, մեծ դեր ունեն ապատեղեկատվությունը և մանիպուլյացիաները, հեղինակությունները դադարում են գոյություն ունենալ: Նույնիսկ օրուգիշեր կենսական հարցեր լուծող անձինք կարող են ոչնչացվել ապատեղեկատվական գրոհի հետևանքով: Նման պարագայում միակ ելքը պետական կառույցների կարողություններն ուժեղացնելն է, պետական կառույցների դիրքն ամրապնդելը: Այս կառույցների դեմ պատերազմը, ինչին ականատես ենք լինում այս օրերին, Արցախում կազմակերպչական ամենամեծ ներուժ ունեցող ուժի (պետական կառույցների) դեմ պատերազմ է:

Թիվ 1

Recent Posts

Թյուր տպավորություն է, թե ԵԱՏՄ ստանդարտներն ավելի ցածր են, քան ԵՄ-ինը. Պապոյան

«Կա թյուր կարծիք, թե ԵԱՏՄ ստանդարտներն ավելի ցածր են, քան ԵՄ ստանդարտները, բայց դա բացարձակապես…

10 minutes ago

Կրեմլը ևս հաստատում է՝ Պուտինն ու Թրամփը վաղը զրույց կունենան

ՌԴ նախագահի խոսնակ Դմիրտրի Պեսկովը հաստատել է, որ Պուտին-Թրամփ զրույցը նախատեսվում է մարտի 18-ին։ Այս…

31 minutes ago

Ալեն Սիմոնյանն առաջարկում է միջազգային փորձաքննության ուղարկել ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանադրությունները

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պատրաստ են քննարկել և հասկանալ՝ արդյո՞ք ՀՀ սահմանադրության…

45 minutes ago

Տեսանյութը կեղծ է. Նիկոլ Փաշինյանը թուրքերեն չի խոսում

Սոցիալական մեդիայում տարածվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցից մի դրվագ, որում…

1 hour ago

Կիպրոսն աջակցում է խաղաղության պայմանագրի վերջնական տեքստի արագ ստորագրմանը. ԱԳՆ

Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում ձեռք բերված առաջընթացը և աջակցում պայմանագրի…

1 hour ago

Թուրքական լրատվամիջոցների ուղերձը. Ադրբեջանը խոչընդոտում է ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացին

ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը սոցցանցի իր էջում գրել…

2 hours ago