Լրահոս 24/7

ԵԱՏՄ-ն նախատեսում է ընդլայնել ազգային արժույթներով առևտրի ծավալները

Ռուսաստանը կառաջարկի ընդլայնել ազգային արժույթների օգտագործումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում։ Նման առաջարկություններով բանաձեւի նախագիծ կներկայացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի (EMPC) նիստին։ Այն կանցկացվի Ղրղզստանի Չոլպոն-Աթայում օգոստոսի 25-ին և 26-ին։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով փաստաթղթին։ Հանդիպմանը զեկույցով հանդես կգա տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։

Ռեշետնիկովի ներկայացուցչի խոսքով՝ նախարարը կմասնակցի EMPS-ին վարչապետ Միխայիլ Միշուստինի գլխավորած ռուսական պատվիրակության կազմում։

Բանաձեւի նախագծով ԵԱՏՄ երկրների փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների տեսակարար կշիռը 2022 թվականին հասել է 74 տոկոսի։ Դրա մեծ մասն ընկնում է ռուբլու վրա։ Նշվում է, որ ազգային արժույթներով առևտրի աճը կապահովի տնտեսական ինքնիշխանությունը։

Ռուսաստանի Դաշնությունն առաջարկում է ԵԱՏՄ-ում զարգացնել վճարային անկախ ենթակառուցվածք, կազմակերպել առևտուր ազգային արժույթներով և գործարար համայնքին տեղեկացնել նման վճարումների առավելությունների մասին։

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել էր, որ արևմտյան պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանի և նրա գործընկերների միջև առևտրատնտեսական և ներդրումային կապերի կայունությունը երաշխավորելու միակ միջոցը դոլարից և եվրոյից հեռանալն է։

Աղբյուրը՝ secretmag.ru

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

4 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

4 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

4 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

4 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

4 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

6 hours ago