Լրահոս 24/7

Հիմնովին նորոգվում է Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի մարզադպրոցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, որտեղ մեծ թափով ընթանում են վերանորոգման աշխատանքներ: 

Մեծ ավանդույթներ ունեցող և ըմբշամարտի դարբնոցներից մեկը համարվող մարզադպրոցը հիմնադրվել է 1960-ական թվականներին Նորայր Մուշեղյանի կողմից և վերջին 20 տարվա ընթացքում ենթարկվել է միայն մասնակի վերանորոգման:

Հիմնարար վերանորոգման աշխատանքները մեկնարկել են շուրջ 3 ամիս առաջ: Մարզադպրոցում արդեն տեղադրվել են ջեռուցման և հովացման ժամանակակից համակարգեր, բարձրակարգ օդորակիչներ, գերժամանակակից լույսեր, վարժասարքեր, ըմբշամարտի համար նախատեսված բարձրորակ գորգեր: Վերանորոգվել են նաև մարզադպրոցի հանդերձարանները, լոգասենյակները, կառուցվել է նաև շոգեբաղնիք: Աշխատանքներն իրականացվել են մարզադպրոցի տնօրեն Սամվել Գևորգյանի ընկերոջ՝ Վազգեն Գևորգյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է այն, որ այս ամենն արվել է մասնավորի օժանդակությամբ: «Վստահ եմ՝ բացի ընկերական հարաբերություններից, Սամվել Գևորգյանի ընկերը հաշվի է առել նաև այն նվաճումները, որ մենք ունենք: Կան արդյունքներ ու մասնավորն ուզում է նպաստել դրանց բարելավմանն ու ավելացմանը: Սա հրաշալի է, չէ՞ որ սպորտն իրականում թանկ հաճույք է: Կառավարությունը, իհարկե, ամեն ինչ անում է բարձր արդյունքների հասնելու համար, բայց եթե ներգրավվեն այսպիսի անձինք, մեր արդյունքները կբազմապատկվեն: Շատ ուրախ եմ, որ շուտով Երևանի հենց սրտում կունենանք գերժամանակակից և բոլոր չափանիշներին համապատասխանող շատ գեղեցիկ մարզադպրոց»,- նշել է նա:

Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցը շատ տիտղոսակիր մարզիկներ, աշխարհի ու Եվրոպայի մեդալակիրներ թողարկած դարբնոց է: Ի դեպ, վերջերս հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Վիգեն Նազարյանը, փոխչեմպիոն Սուրեն Աղաջանյանը, ինչպես նաև ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը հենց այս մարզադպրոցի սաներ են:

Մարզադպրոցի տնօրեն Սամվել Գևորգյանի խոսքով՝ հին կառույցից մնացել են միայն պատերը. «Ամեն ինչ փոխվել է՝ էլեկտրական համակարգը, խողովակները: Իրականում շատ մեծ ֆինանսներ են ծախսվել: Այս մարզադպրոցը մեր տունն է, աշխատանքներն էլ արվել են այնպես, ինչպես մեր տանը կանեինք: Մեր մարզադպրոցն ամենահին դպրոցներից է ու մինչև հիմա առաջատարներից մեկն է: Ըմբշամարտի հավաքականի անդամների եթե ոչ 70, ապա 50 տոկոսն այս մարզադպրոցի սաներ են: Վստահ եմ՝ բարելավված պայմաններում մեր երեխաներն ավելի մեծ ոգևորությամբ կմարզվեն ու կձգտեն գրանցել առավելագույն արդյունքները»:

Մարզադպրոցի վերաբացումը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին:

Թիվ 1

Recent Posts

Կաթողիկոսն ընդունել է ԼՂ պետական այրերին

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում…

14 hours ago

«Պատշաճ սահմանային վերահսկողություն է արվել»․ ԱԱԾ-ն՝ Քըլըչի անձնագրում Արարատի ուրվագծով կնիք դնելու մասին. FIP

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը 2025 թվականի սեպտեմբերի 12-ին՝ իր հայ…

15 hours ago

Հույս ունեմ՝ պտուղները քաղելու ժամանակ կգա. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել…

15 hours ago

Վարչապետը մեկնում է Բրյուսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին և 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի Թագավորությունում՝ Բրյուսելում. հայտնում է…

15 hours ago

Ռոնալդուն առաջին միլիարդատեր ֆուտբոլիստն է

«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է ֆուտբոլի պատմության մեջ առաջին միլիարդատերը։ Այս մասին հաղորդում…

15 hours ago

«Սա հիբրիդային պատերազմ է»․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի վերջին ներխուժումները…

16 hours ago