Լրահոս 24/7

Բացահայտվել է օտարերկրյա քաղաքացու կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու դեպք. ԱԱԾ

Սույն թվականի օգոստոսի 19-ին Իրանի Իսլամական Հանրապետության  քաղաքացի Հ.Զ-ն, շրջանցելով ՀՀ սահմանային «Մեղրի» անցակետը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի կողմից հսկվող տարածքում, հաղթահարելով ինժեներատեխնիկական պատնեշը, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, փորձել է ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը և Հայաստանի Հանրապետության կողմից մուտք գործել Իրանի Իսլամական Հանրապետություն։

Այս մասին տեղեկանում ենք Ազգային անվտանգության ծառայությունից:

ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ծառայողների կողմից ձեռնարկված անհապաղ միջոցառումների արդյունքում, նույն պահին Հ.Զ-ն բռնվել է և սահմանված կարգի համաձայն՝ փոխանցվել ՀՀ ազգային անվտանգության մարմիններին։

Հ.Զ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-469-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելու փորձ) ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Թիվ 1

Recent Posts

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

2 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

2 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

2 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

2 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

3 hours ago

Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն. Պորոշենկո

Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն՝…

3 hours ago