Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլ պատրիարքը չեղարկել է իր մասնակցությունը հաջորդ ամսին Ղազախստանում կայանալիք միջկրոնական համաժողովին, որտեղ նախատեսված էր նրա հանդիպումը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։
Պատրիարք Կիրիլի այցի չեղարկման մասին «Ռիա Նովոստի» գործակալությանը հայտնել է ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչը։
Մոսկվայի պատրիարքարանի արտաքին կապերի ղեկավար, Վոլոկոլամսկի մետրոպոլիտեն Անտոնին ասել է, որ պատրիարք Կիրիլը չի մասնակցի սեպտեմբերի 13-15-ը կայանալիք կրոնական համաշխարհային առաջնորդների համաժողովին, և հետևաբար Հռոմի պապի հետ որևէ հանդիպում տեղի չի ունենա։
Կիրիլը հոգևոր և գաղափարախոսական քարոզչությամբ արդարացնում է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա` այն կոչելով «մետաֆիզիկական պայքար Արևմուտքի դեմ»։ Նա օրհնել է պատերազմ մեկնող ռուս զինվորներին։
Հռոմի պապը դատապարտել է պատերազմը, բայց փորձում է բաց պահել Մոսկվայի հետ երկխոսության պատուհանը, որի համար արժանացել է Կիևի քննադատությանը։
Ֆրանցիսկոս պապը անցած ամիս ասել էր, թե Կիրիլին կհանդիպի Ղազախստանի համաժողովում, ինչը կլիներ Հռոմի պապի և ռուս պատրիարքի պատմության մեջ երկրորդ հանդիպումը։
Մինչ հիմա մեկ հանդիպում է տեղի ունեցել՝ 2016 թվականին։
Աղվյուրը՝ Azatutyun.am
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ…
Պատմություն, որի շնորհիվ դարձել եմ այն, ինչ կամ. Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է…
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…
ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…
Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…
Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…