Լրահոս 24/7

ԵՄ-ի և ԱՄՆ-ի բանագնացները հանդիպել են Կոսովոյի սերբերի ներկայացուցիչներին

Եվրամիության և ԱՄՆ-ի բանագնացներ Միրոսլավ Լայչակն ու Գաբրիել Էսկոբարը Կոսովոյի Միտրովիցա քաղաքում այսօր հանդիպել են Կոսովոյի սերբ փոքամասնության ներկայացուցիչների հետ։ Եվրամիության բանագնաց Միրոսլավ Լայչակն ասել է, որ հանդիպման նպատակը տեղում նրանց դիրքորոշմանը ծանոթանալն էր։

«Լավ տարբերակներն այն տարբերակներն են, որոնք պահպանում են խաղաղություն և նորմալ մթնոլորտ տեղում, սրանք լավ տարբերակներն են: Խոսքը հաղթողների և պարտվողների մասին չէ, այլ իրականում այն մարդկանց մասին, ովքեր ապրում են այստեղ»,- ասել է Միրոսլավ Լայչակը։

Դիվանագետները Պրիշտինայում հադիպել են նաև Կոսովոյի ղեկավարներին, իսկ ավելի ուշ Բելգրադում բանակցելու են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ հետ։

Վերջերս Բելգրադի և Պրիշտինայի միջև նոր լարվածություն էր առաջացել` կապված կոսովացի սերբերի ավտոմեքենաների պետհամարանիշների հետ։ Լարվածությունը թուլացավ, երբ Կոսովոյի վարչապետը համաձայնեց մինչև սեպտեմբերի 1-ը հետաձգել նրանց ավտոմեքենաների պետհամարանիշերը և վարորդական վկայականների համապատասխանեցումը Կոսովոյի ընդհանուր կարգին։

Բելգրադը Կոսվոյին մեղադրում է սերբ փոքրամասնության իրավունքները ոտնահարելու մեջ։ Սերբերը կազմում են Կոսովոյի 1,8 միլիոն բնակչության հինգ տոկոսը։ Բնակչության 90 տոկոսը ալբանացիներ են։

Կոսովոն Սերբիայից անջատվել է 2008 թվականին։ Աշխարհի երկրների մեծ մասը ճանաչել է Կոսովոյի անկախությունը, իսկ Սերբիան և նրա դաշնակիցները՝ ոչ։

Աղբյուրը՝ Azatutyun.am

Թիվ 1

Recent Posts

Կոչ ենք անում ԵՄ-ին արագ թիրախավորված պատժամիջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ. Լևոն Քոչարյան

Պնդումը, թե Հայաստանում լիակատար գործող ժողովրդավարություն է՝ իրականություն չէ. Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի…

6 minutes ago

ՆԳՆ-ի պարզաբանումը Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ

ՆԳՆ-ն պարզաբանում է ներկայացրել Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ: «Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի…

20 minutes ago

Անահիտ Ավանեսյանը կպատասխանի առողջության ապահովագրության վերաբերյալ հարցերի

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ սկսում է Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ իրազեկող…

52 minutes ago

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը աջակցում է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին

Վրաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ծրագրին և գործողություններին, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ…

1 hour ago

Լավրովը ժամանել է Թեհրան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի…

1 hour ago

Մեր գերիները շարունակում են Բաքվում մնալ. Հովհաննիսյան

«Մեր օրակարգում սահմանագծումն ու սահմանազատումն ամենազգայուն թեմաներից են». այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ…

2 hours ago