Նոբելյան մրցանակակիր տաքսիստը

Ջուզեպպե Վերդիի «La donna è mobile»-ի տենորային այս կատարումն ունի հետաքրքիր պատմություն: Հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում «Uber» տաքսիի վարորդին աշխատանքի ժամին երգելիս նկարահանել էր ուղեւորը: Համացանցում ձայնագրությունը հայտնվեց մայիսին, դիտվեց 660 հազար անգամ եւ նպաստեց 27 ամյա Մենզի Մնգոմայի օպերային վերելքին:

Եթե Մենզի Մնգոման աշխարհը սկսեց նվաճել «Uber» տաքսիից, հակառակ ճանապարհ անցավ Մարտիրոս Ծառուկյանը՝ միջազգային ճանաչումից, ծանրակշիռ մրցանակից մինչեւ «GG» տաքսու վարորդ:

— Ես դրանից չեմ ամաչում: Շատերը ինչ-որ տարօրինակ են նայում, Ձեր հարցում էլ կար զարմանք: Հիմա էլ, որ նայեք իմ մեքենայի վրա, կա «GG»-ի լոգոն, ես հաճույքով եմ անում այդ գործը:

— Ձեր հաճախորդները տեղեկանո՞ւմ են, որ նստել են Նոբելյան մրցանակակրի մեքենան:

— Չէ, չէ: Ես իհարկե այդ բանը չեմ ասում: Երբեմն, շատ հազվադեպ պատահում են մարդիկ, որ ճանաչում են: Հատկապես, որ նոր էր անցյալ տարվա հրապարկումը: Այդ դեպքում չեմ հրաժարվում:

— Հետաքրքիր զրույց չէ՞ր սկսվում:

— Ընդհանրապես, իմ ուղեւորների մեծ մասը հետաքրքիր մարդիկ են, եւ շատ հաճախ, երբ ուղեւորությունն ավարտվում է, ես էլ, ուղեւորն էլ ափսոսում ենք, որովհետեւ ինչ-որ մի թեմա, մի հետաքրքիր զրույց է սկսվում:

— Հիմնականում ընդունված են քաղաքական զրույցներ:

— Ես չեմ սիրում այդ թեմաները, բայց ասենք երաժշտության, գրականության բնագավառից կլինի, քաղաքի մասին: Շատ հաճախ բաներ ենք նկատում քաղաքում, որ մինչեւ այս չէի նկատել: Ես միշտ եմ սիրել Երեւանը, բայց երբ այս գործը սկսեցի անել, այդ սերը կրկնապատկվեց, որովհետեւ Երեւանը մի ուրիշ կողմից ճանաչեցի, փողոցներ մտա, որ երբեք չէի մտել, այն դեպքում, երբ 60 տարի է այս քաղաքում ապրում եմ՝ իմ ծնված օրվանից: Եվ ինչքան ճանաչեցի, այնքան հավանեցի ու սիրեցի մեր քաղաքը, հատկապես իր մարդկանցով:

— Օրինակ՝ ի՞նչ եք բացահայտել:

— Շենքեր եմ տեսնում մեր քաղաքում, որոնց հաճախ չէի նկատում: Հատկապես, երբ աշխարհի շատ քաղաքներում եմ եղել եւ երբ համեմատում եմ, տեսնում եմ, որ շատ հարցերով մենք ավելի լավ վիճակում ենք, ավելի հաղթող ենք:

Կլիմայի ուսումնասիրությունից՝ տաքսի

Մարտիրոս Ծառուկյանի ամենամեծ հաղթանակը գրանցվել է 2007 թվականին: Այդ տարի ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը եւ միջազգային IPCC՝ Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խումբը ստացան Խաղաղության Նոբելյան մրցանակ: Միջազգային մասնագետների խմբի 20-ամյա աշխատանքը, որը գնահատվեց Նոբելյան մրցանակով, հետագայում հիմք դարձավ Կլիմայի փոփոխության շրջանակային Կոնվենցիայի, հետո էլ՝ Կիոտոյի արձանագրության մշակման եւ աշխարհի երկրների կողմից ստորագրման համար:

— Դրդողը դուք էիք:

— Հիմքեր ստեղծողը: Ապացուցողը, այսպես ասած, որ այդպիսի խնդիր գոյություն ունի եւ դրա դեմ պայքարելու անհրաժեշտություն կա: Դա մեր ստեղծած զեկույցներն էին:

— Եվ ի՞նչ էիք ստեղծել:

– Ստեղծել էինք այն հիմքերը, որ ապացուցեինք, որ կլիմայի փոփոխության դիտվող երեւույթը մարդածին է: Այսինքն, դրա դեմ մարդկությունը պարտավոր է պայքարել: Երկրները արդեն վերցրեցին հստակ քանակական պարտավորություններ՝ արտանետումների կրճատման: Այսինքն՝ սկսվեց պայքարն այդ պրոցեսի դեմ:

— Ի՞նչ զգացիք, երբ իմացաք, որ Նոբելյան մրցանանակիր եք:

— Շատ հետաքրքիր էր: Անձնական ինչ-որ արձագանք չստացավ որեւէ մեկի մոտ, ոչ մեկս մեզ չզգաց Նոբելյան մրցանակակիր. դա տրվել էր խմբին: Խումբը բավական մեծ էր: Հետո անցավ դրանից մի քանի ամիս, մեկ էլ ես ստացա մի մեծ A3 ձեւաչափի ծրար. նախարարությունում նստած էի ու բացեցի, տեսա՝ այն մրցանակը, որ մեզ այնտեղ ցուցադրել էին, այդ մրցանակի պատճեն, շնորհակալական նամակով, որտեղ գրված էր, որ տրվում է Ծառուկյան Մարտիրոսին՝ իր ունեցած նշանակալի ներդրման համար IPCC աշխատանքներում: Գրված էր, որ այս դիպլոմի պատճենները բոլորին չեն տրվում, այլ նրանց, ովքեր երկար տարիների ընթացքում նշանակալի ներդրում ունեն: Այ այդտեղ, ինչ որ տեղ զգացի, որ այո, ես էլ առնչություն ունեմ այդ մրցանակին: Այդպես:

— Հիմա էլ հպարտությամբ եք խոսում:

— Իհարկե, հպարտանալու բան է: Շատերը հարցում են՝ բա գումա՞րը ինչ եղավ, չէ՞ որ դրան գումար էլ է հատկացվում, 1 միլիոն 600 հազար էր մեր դեպքում, որովհետեւ երկու հասցեատեր ուներ այդ տարվա Նոբելյան մրցանակը: Մեր գումարով մենք ստողծեցինք մի ֆոնդ, որը աջակցում է երիտասարդ գիտնականներին, որոնք այդ բնագավառում աշխատում են:

Ավելին՝ https://hy.armradio.am/2019/08/10/%d5%b0%d5%b8-%d5%a1%d5%b4%d5%a2%d5%b8%d5%b2%d5%bb-%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6%d6%84%d5%bd-%d5%bf%d5%a1%d6%84%d5%bd%d5%ab-%d5%b9%d5%a5%d5%b4-%d6%84%d5%b7%d5%a5%d5%ac-%d5%b6%d5%b8%d5%a2%d5%a5/?fbclid=IwAR0LRf22-LLSm3mT4GIj6zpk-p6BDKruaWj0Zwz0oFYTH3rwLCfGN018xRs

editors

Recent Posts

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. Եղոյան

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. պատասխանելով հարցին՝…

36 seconds ago

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին

Մեզ համար պատիվ էր ընդունել Հայաստանում Ռումինիայի դեսպան Նորին Գերազանցություն Կոռնել Իոնեսկուին` նշված է Հայաստանում…

21 minutes ago

Կոչ ենք անում ԵՄ-ին արագ թիրախավորված պատժամիջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ. Լևոն Քոչարյան

Պնդումը, թե Հայաստանում լիակատար գործող ժողովրդավարություն է՝ իրականություն չէ. Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի…

35 minutes ago

ՆԳՆ-ի պարզաբանումը Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ

ՆԳՆ-ն պարզաբանում է ներկայացրել Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ: «Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի…

49 minutes ago

Անահիտ Ավանեսյանը կպատասխանի առողջության ապահովագրության վերաբերյալ հարցերի

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ սկսում է Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ իրազեկող…

1 hour ago

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը աջակցում է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին

Վրաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ծրագրին և գործողություններին, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ…

2 hours ago