Հեղափոխությունից հետո Փաշինյանի կառավարությանը ամենաշատը մեղադրում են կադրային ոչ կոմպետենտության մեջ։ Առանձին վերցրած նշանակումները չեն կարողանում փրկել իրավիճակը, և Փաշինյանի հեղինակությունը օրեցօր գահավիժում է։ Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ղեկավար պաշտոնին հրաժեշտ կտան․
1․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը
2․ Էկոնոմիկայի Նախարար Տիգրան Խաչատրյանը
3․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը
4․ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը
5․ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետն անհանգստացած է նաև Երևանի քաղաքապետի կադրային քաղաքականությամբ և կարևորագույն ոլորտների ձախողումներով, որը, թերևս, ամենախոցելին է քաղաքային կառավարման ոլորտում։
Հանուն արդարության պետք է նշենք, որ որոշ օղակներում տիրում է կառավարման համակարգային քաոս, որն առաջացնում է դժգոհությունների ալիք քաղաքացիների և բիզնեսմենների շրջանակներում։ Հուսանք՝ ժողովրդական վարչապետին կհաջողվի կառավարության գործունեությունը վերադարձնել բնականոն հուն։