Categories: Uncategorized @hy

«Մի շատ նուրբ հարց կա, որն առնչվում է մի քանի գերատեսչությունների»․ Իզաբելլա Աբգարյան

Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց խնդիրներին։ Նա մասնավորապես գրել է․

«Մի շատ նուրբ հարց կա, որն առնչվում է մի քանի գերատեսչությունների՝ Առողջապահության, Սոցապ, Համայնքային իշխանությանը և Ոստիկանությունը:
Եվ այդ հարցում փակուղի է… Խոսքը հոգեկան խնդիրներ ունեցող, բայց համապատասխան հաստատություններում խնամքի ոչ ենթակա մարդկանց մասին է, որոնք երբեմն դժոխքի են վերածում հարևանների, շրջապատի կյանքը..

Օրինակ, մի տարեց բողոքում է, որ նման խնդիրներ ունեցող հարևանուհին միտումնավոր աղբ է թափում ամենուրեք, վնասում իր դուռը, աղմկում.. Դիմում են ոստիկանություն, բայց ոստիկանը ոչինչ չի կարող անել: Առանց անձի կամ խնամակալի համաձայնության չեն կարող մեկուսացնել:

Մի նման բողոք էլ Բարեկամության անցումից կար. մեկը ներարկիչով մարդկանց էր վախեցնում, արյուն խմում մարդկանց աչքի առաջ.. Մի անգամ տարել են, բայց հետո հարկադրված նորից ազատ թողել..
Վստահ եմ, որ դուք էլ նման դեպքեր գիտեք:

Ասոցիալ վարքագծով, ագրեսիա ցուցաբերող մարդիկ, որոնք չեն էլ կարող իրենց արարքները գիտակցել ու պատասխանատվություն կրել, համ իրենք են հաճախ հանդիպում շրջապատի կողմից վատ վերաբերմունքի, համ էլ շրջապատն է ահաբեկված ապրում»։

editors

Recent Posts

Վազգեն Թևանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը…

9 hours ago

Վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք…

9 hours ago

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող օբյեկտներին

Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին…

9 hours ago

ԱՄՆ-ն չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք բավարար չենք ծախսում պաշտպանության վրա. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…

9 hours ago

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին…

9 hours ago

Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման հարցը չի քննարկվում. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պահին Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման…

10 hours ago